72 պլաստիկ վիրահատություն. Քեն տիկնիկին նմանվել ցանկացող բրազիլացին ևս մեկ վիրահատական միջամտություն է արել (տեսանյութ)
Հեռուստատեսային դեմք հանդիսացող Ռոդրիգո Ալվեսը, որը հայտնի է որպես «մարդկային Քեն տիկնիկ», ցուցադրել է սպիտակ փայլուն ատամնաշարը, որը ստացել է վերջին պլաստիկ վիրահատության արդյունքում:
Ինչպես ներկայացնում է Daily mail-ը, բրազիլացին մեկնել է Թուրքիա՝ նոր ատամնաշարը ձեռք բերելու համար: 36-ամյա տղամարդը վիրահատական միջամտության արդյունքը ցուցադրել է իր ինտագրամյան էջի Stories բաժնում: Այդ ժամանակ ատամները դեռևս կիսով չափ են տեղադրված եղել:
Ինչպես երևում է նրա տեղադրած տեսանյութից, նա չի դժվարանում խոսելիս և թվում է, թե ցավ չի զգում:
Հայտնի է, որ Ռոդրիգոն մի քանի տարում 72 պլաստիկ վիրահատության է ենթարկվել Քեն տիկնիկին նմանվելու համար, ինչը նրան 600 000 ֆունտ ստերլինգ է արժեցել: