Լիոնել Մեսսին The Independent-ի վարկածով ճանաչվել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ
Armsport-ը գրում է.
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ըստ բրիտանական The Independent պարբերականի, ճանաչվել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ։
Լավագույն խաղացողները որոշվել են պարբերականի 10 լրագրողների քվեարկությամբ, որոնք հաշվի են առել հետևյալ գործոնները․ խաղացողի հնարավորություններն ու դրանց փաստացի գործածումը, մակարդակը, որին հասել է ֆուտբոլիստը, նրա ազդեցությունը մրցակցության վրա, ինչպես նաև խաղացողի նվաճումները։