Դա մեծ հաղթանակ է հայ ժողովրդի համար․ Քիմ Քարդաշյանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին
Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել սոցցանցում՝ կից գրառում անելով նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման մասին։
«Նախօրեին մեծ հաղթանակ է տեղի ունեցել հայ ժողովրդի համար, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Իմ և երեխաներիս այս լուսանկարն արվել է Հայաստանում այս ամիս», - գրել է Քարդաշյանը։