«Նիկոլ Փաշինյան. «Այսպես կամաց-կամաց կհասնենք ինկվիզիցիայի, խարույկների վրա կսկսենք մարդկանց վառել»
Եղիշե Չարենցի մասին խոսող մարդիկ գիտեն, թե Եղիշե Չարենցը գրել է միայն «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Բարեբախտաբար, թե դժբախտաբար, ոմանց համար դա էդպես չի: Չարենցը գրել է շաաատ բանաստեղծություններ շաաատ տարբեր բաների մասին: Այդ թվում այնպիսի բաների մասին, որոնք համենայն դեպս Խորհրդային Միության ժամանակ ընդունված չեն եղել որպես գրական տեքստ: Համարվել է, որ դրանք ցենզուրայից դուրս տեքստեր են: Հիմա պիտի այրե՞նք Չարենցի այդ բանաստեղծությունները: Մեր Չարենցն է, չէ՞: