Վելան գերազանցել է Զլատանին ու ճանաչվել MLS-ի լավագույն ֆուտբոլիստ
Armsport-ը գրում է.
MLS-ում որոշել են մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի ֆուտբոլի կանոնավոր առաջնության պաշտոնական կայքը:
Քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել «Լոս-Անջելեսի» կիսապաշտպան Կառլոս Վելան: Երկրպագուների, ակումբների ու ֆուտբոլիստների քվեարկությամբ նա ստացել է ձայների 69 տոկոսը:
Քվեարկությամբ 2-րդ տեղն զբաղեցրել է «ԼԱ Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 14 տոկոսը, ինչն ավելի քան 5 անգամ պակաս է Վելայի ստացած ձայներից:
Հնգյակում տեղ են գտել նաև Ջոզեֆ Մարտինեսը («Ատալանտա Յունայթեդից»), Մաքսի Մորալեսը և Էբերը («Նյու-Յորք Սիթիից»):