Սիցիալիայի Կամարատա քաղաքի իշխանությունն առաջարկվում է անվճար բնակարաններ
Սիցիլիական Կամարատա քաղաքի իշխանությունը նոր բնակիչներին գրավելու համար անվճար բնակարաններ է առաջարկում: Այս մասին հայտնում է Lonely Planet-ը:
Կամարատայում, որը գտնվում է Պալերմոյի հարևանությամբ, այժմ ապրում է շուրջ 6000 մարդ: Տարիների ընթացքում մարդկանց քանակը նվազել է. երիտասարդներն աշխատանք գտնելու նպատակով մեկնել են այլ քաղաքներ:
Քաղաքապետ Վինչենցո Ջամբրոնեն հայտարարել է, որ չի ցանկանում քաղաքը կործանված տեսնել, ուստի բնակարանները լքած սեփականատերերին առաջարկում է դրանք նվիրել նոր բնակիչներին:
«Անշարժ գույքի սեփականատերերը, լքելով տները, չեն մտածում հասցված վնասների մասին: Նրանք հրաժարվում են վերակառուցել դրանք, փոխվում է լանդշաֆտը, առաջանում է փլուզման վտանք»,- ասել է Ջամբրոնեն` հավելելով, որ չի կարող տեսնել, թե ինչպես է «հիասքանչ ու հինավուրց քաղաքը դատարկվում` վերածվելով ավերակների»:
Այժմ նոր բնակիչների համար հասանելի են քարե տներ: Պաշտոնյան նշում է, որ շուտով դրանց կավելանան ևս 100-ը: Տեղափոխված բնակիչներից նախապատվությունը տրվի երիտասարդ ընտանիքներին, որտեղ կան երեխաներ: Նրանք նաև կստանան 1000 եվրո պարգևավճար:
Նշվում է, որ այս ամենի փոխարեն նոր բնակիչները որպես ավանդ, պետք է վճարեն 5000 եվրո և վերանորոգեն բնակարանը, որից հետո այդ գումարը նրանց հետ կվերադարձվի: