Ցեղասպանության ճանաչումը նշանակում է լինել պատմության ճիշտ կողմում. Սերժ Թանգյանի հոդվածը New Europe-ում
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը հոդված է հրապարակել New Europe-ում, որը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորև. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում վերջերս 296 բանաձևի ընդունումն ընդգծեց Թուրքիայի և իր դաշնակից ՆԱՏՕ-ի երկրների միջև հարաբերությունների գրեթե անհավանական դինամիկան: Տարիներ շարունակ Անկարան արել է ամեն ինչ՝ հիմնականում մտրակի և բլիթի տեխնիկայի կիրառմամբ սահմանափակելով Ցեղասպանության ճանաչման արշավների հաջողությունն ամբողջ աշխարհում: Ավստրալիայի դեպքում վտանգի տակ էր դրվում Անզակի օրվա միջոցառումները, իսկ …