ԿԺԴՀ-ում զգուշացնում են ԱՄՆ-ին, որ բանակցությունների համար «հնարավորությունների պատուհանը օրեցօր փակվում է»
Փհենյանը սպասում է, որ մինչև տարեվերջ ԱՄՆ-ն համարժեք քայլեր կձեռնարկի ի պատասխան ԿԺԴՀ-ի ջանքերը, քանի որ հնարավորությունների պատուհանը օրեցօր փակվում է: Այս մասին հայտարարել է Հյուսիսային ամերիկայի դեպարտամենտի ղեկավար Չո Չհոլ Սուն, գրում է ria.ru-ն։
«Մենք արդեն բավականին ժամանակ ենք տվել ԱՄՆ-ին և մինչև տարեվերջ սպասում ենք ԱՄՆ-ի պատասխանին։ Մենք հույս ունենք, որ ամեն ինչ դրական հունով կզարգանա, սակայն պետք է ասեմ, որ հնարավորությունների պատուհանը օրեցօր փակվում է»,- հայտնել է նա։
Վերջին շրջանում երկու պետությունների երկխոսությունը, կարծես թե, կանգ է առել։ Վաշինգտոնը Փհենյանից ավելի վճռական գործողություններ է պահանջում միջուկային զենքից հրաժարվելու համար, ԿԺԴՀ-ն իր հերթին նշում է, որ ԱՄՆ-ն ոչինչ չի ձեռնարկում ի պատասխան ապամիջուկայնացմանն ուղղված նրա կամավոր քայլերի: