Գիտնականները պինգվինների հսկայական նախնիների բրածոներ են հայտնաբերել
Հնագույն հսկայական պինգվինների քարացած մնացորդներ են հայտնաբերվել Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզում:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով գիտական աղբյուրին, գիտնականները կարծում են, որ Նոր Զելանդիան և Անտարկտիդան հանդիսանում են հսկայական պինգվինների հայրենիքը:
Վաղնջական ժամանակներում բնակված կենդանիները խոշոր չափսեր են ունեցել: Նախապատմական թռչունների հասակը կազմել է 160 սմ, իսկ քաշը՝ 80 կգ: Այս ցեղատեսակի ներկայիս ամենախոշոր ներկայացուցիչները կայսերական պինգվիններն են, որոնց հասակը մոտ 120 սմ է:
Գիտնականները պարզել են, որ պինգվինների նախնիները երկար կտուց են ունեցել, ինչպես նաև ավելի երկար վերջույթներ և սլացիկ մարմին: