Պուտինը հայտարարել է, որ առաջիկայում Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` մայիսի 9-ին Մոսկվա ժամանումն ու Հաղթանակի զորահանդեսին մասնակցելը նույնիսկ նախընտրական քարոզարշավի շրջանակներում ճիշտ որոշում կլինի:
«Նույնիսկ նախընտրական քարոզարշավի շրջանակներում դա ճիշտ որոշում կլիներ, սակայն մենք չենք, որ պետք է որոշենք»,- Պուտինի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն:
Պուտինը նաև հավելել է, որ նախագահ Թրամփի հետ առաջիկայում հանդիպում չի նախատեսվում:
Ավելի վաղ Թրամփը չէր բացառել, որ մայիսի 9-ին կժամանի Մոսկվա՝ Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար, սակայն նշել էր, որ դեռ մտածում է: