ԱՄՆ-ում յուրահատուկ շնիկի են գտել՝ ճակատին աճող պոչանման ելուստով (լուսանկար, տեսանյութ)
ԱՄՆ Միսսուրի նահանգի ոչ կառավարական փրկարարական կազմկերպություններից մեկը յուրահատուկ շնիկի է հայտնաբերել, որի ճակատին յուրահատուկ ելուստ է աճում, որը պոչ է հիշեցնում։
Ինչպես գրում է CNN-ը, 10 շաբաթական շնիկին հայտնաբերել են անցյալ շաբաթ։ Փրկարարական կենտրոնի աշխատակիցները նշել են, որ կենդանին, որին տվել են Նարվհալ անունը, ապաքինվում է։ Շան մոտ թաթերի ցրտահարություն էր ախտորոշվել։
Կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որում ցույց են տվել, թե ինչքան մարդամոտ է յուրահատուկ շնիկը։
Նշվում է, որ Նարվհալի հետ միասին մեկ այլ շան էլ են փրկել, որն ավելի ծեր էր։ Մասնագետների ենթադրությամբ՝ շունը պատկանում է տակսա ցեղատեսակին։