Մխչյան գյուղի խանութից գողություն է կատարվել
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 14-ին տեղեկություններ ստացան, որ լուսադեմին Մխչյան գյուղի մի խանութից գողություն է կատարվել։ Խանութի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացած տղամարդը տարբեր իրեր էր գողացել։