Ջենիֆեր Լոպեսը հայտնվել է GQ ամսագրի շապիկին՝ մասնակցելով համարձակ նկարահանման (լուսանկարներ, տեսանյութ)
Դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է GQ, ամսագրի համար, որը նրան «Տարվա մարդ» է ճանաչել: Корреспондент-ի փոխանցմամբ՝ լուսանկարները հրապարակվել են ամսագրի ինստագրամյան էջում:
Շապիկին հայտնվել է երգչուհու՝ խոշոր պլանով պատկերված դիմանկարը: Լուսանկարն արվել է սև-սպիտակ երանգներով: Ի դեպ, Լոպեսը տվյալ նկարում ներկայացել է առանց նկատելի դիմահարդարման:
Ջեյ Լոն նկարահավել է տարբեր հանդերձանքներով, այդ թվում՝ սև կաշվե զգեստով, որն ընդգծել է բարեկազմ մարմնի գեղեցկությունը:
Ամսագրին տված հարցազրույցում երգչուհին պատմել է մարզիկ Ալեքս Ռոդրիգեսի հետ ամուր հարաբերությունների գաղտնիքի մասին՝ նշելով, որ կարևորը հարգանքն է միմյանց նպատակների և նախասիրությունների հանդեպ:
Հիշեցնենք, որ աստղային զույգն իր նշանադրությունը տոնել է սեպտեմբերին: