Պուտինը նշել է ԽՍՀՄ-ի փլուզման պատճառը (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրել է, թե ինչու է փլուզվել ԽՍՀՄ-ը: Նրա կարծիքով՝ Խորհրդային Միության փլուզման պատճառը ոչ արդյունավետ տնտեսական քաղաքականությունն է եղել: Այս մասին տեղեկացնում է ren.tv-ն:
«Ոչ արդյունավետ տնտեսական քաղաքականության արդյունքներն ազդեցին նաև քաղաքական կյանքի վրա: Փլուզման արդյունքներն ավելի վատն էին, քան մարդիկ կարծում էին և կարող էին պատկերացնել անգամ իրենց ամենավատ երազներում»,-նշել է Պուտինը «Ռուսաստանն է կանչում» ֆորումի ժամանակ:
ՌԴ նախագահի կարծիքով՝ ԽՍՀՄ փլուզումը ոչ մի կապ չունի մերձբալթյան երկրներում ազգայնականության աճի հետ: