Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2019

Նախապես խոստացված գումարներ պետք է տրամադրեին, մի քանի անձ չի վճարել, որի արդյունքում էլ թվային ցուցանիշը նվազել է. Նիկոլայ Բաղդասարյանը՝ «Հեռուստամարաթոն-2019»-ի մասին

0

 

Tert.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ «Հեռուստամարաթոն-2019»-ին ստացված հանգանակության արդյունքի և Երևանի քաղաքապետարանի ստացած նվիրատվությունների մասին. «Երբ ասում ենք, որ Սփյուռքից ավելի շատ մարդիկ են ներգրավված եղել այդ պրոցեսին, չեմ կարծում էական է գումարի չափը, այլ թե որքան շատ մարդ է ներգրավված եղել»,-ասել է Բաղդասարյանը:

-Պարոն Բաղդասարյան, ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը, որ այդքան գումար է հանգանակվել:

-Հիմնադրամի տնօրենն անդրադարձել է մեթոդի փոփոխմանը և խնդիր է դրվել, որ շատ մարդիկ մասնակցեն:

-Բայց թվային ցուցանիշով ամեն դեպքում քիչ է`նախորդ տարիների համեմատ:

-Եթե դուք թվային ցուցանիշն եք հիմք ընդունում, մարդ կա, որ հիմք է ընդունում մարդկանց մասնակցությունը, իրենց պետք է հարցնել, թե ինչո՞ւ են այդ մեթոդն ընտրել: Հիմնադրամի տնօրենը պարզաբանել է, որ նախապես խոստացված գումարներ պետք է տրամադրեին և պայմանավորված ինչ-ինչ հանգամանքներով՝ մի քանի անձ չի վճարել, որի արդյունքում էլ թվային ցուցանիշը նվազել է, սակայն բարձր է մասնակցության ցուցանիշը:

-Այսինքն Ձեզ համար առավել կարևոր է մասնակցությունը, քան հավաքված գումարի չա՞փը:

-Ինձ համար՝ չէ, իրենցից պետք է տեղեկատվություն ստանաք, թե մարաթոնի համար ինչն է կարևոր, ինչն է եղել դրված նպատակը և հասե՞լ են արդյոք դրան, թե ոչ: Դա ես չպետք է մեկնաբանեմ, այլ հիմնադրամի տնօրենը:

-Պարզապես վարչապետը կոչ արեց սփյուռքի ներկայացուցիչներին աջակցել, խոսվում է ներդրումների մասին է, սակայն չնայած այդ կոչերին՝ թվային ցուցանիշը քիչ է:

-Երբ ասում ենք, որ Սփյուռքից ավելի շատ մարդիկ են ներգրավված եղել այդ պրոցեսին, չեմ կարծում էական է գումարի չափը, այլ թե որքան շատ մարդ է ներգրավված եղել:

-Հիմա խնդիր չե՞ք տեսնում հավաքված գումարի չափի մեջ, առավել ևս, որ նախորդ տարի ևս նվազ է հավաքվել` նախորդ տարիների համեմատ:

-Պետք է հասկանալ հիմնադրամի նպատակը. եթե նախորդ տարիներին նպատակը մեծ գումարներ հավաքելն էր, պետք է դիտարկել, թե այդ մեծ գումարը ինչի համար է հավաքվել: Պետք է ստուգել թե այդ նախորդ տարիների հավաքված մեծ գումարը արդյոք պայմանավորված չի՞ եղել օլիգարխների կողմից որոշակի վճարումներով, հնարավոր է պայմանական ասեմ, որ անցած տարիներին օլիգարխը բերել է X գումար և դրանով այդ գումարը ավելի մեծ է եղել: Քանի որ չունեմ այդ տվյալները, չեմ կարող վերլուծություն անել, բայց հիմնադրամի տնօրենի ասածը շատ տրամաբանական է, որ նպատակը դրվել է, որպեսզի Սփյուռքն ավելի շատ մասնակցություն ունենա,  դրան հասել ենք: Եթե նախորդ տարի մասնակցել է տասը հոգի, հիմա 15, նշանակում է, որ մարդկանց վստահությունը ավելացել է:

-Ո՞րն է պատճառը, որ ըստ Ձեզ՝ նախկինում  X օլիգարխը շատ գումար տրամադրում էր, իսկ այս տարի՝ ոչ:

-Եթե օլիգարխը նախկինում նվիրատվություն է արել, այս պահին չի անում, պատճառն այն է, որ այդ օլիգարխն արդեն օրինական դաշտում է և նախկինում այդ օլիգարխը, կարծում եմ, հարկերը չի վճարել ու այդ գործողությունն է արել:

- Վերջերս քաղաքին Սամվել Ալեքսանյանի հետ կապ ունեցող ընկերությունը նվիրատվություն է արել, այսինքն նույն գործելաոճը շարունակո՞ւմ են:

-Հայկ Մարությանը այդ ամբողջ տվյալները հրապարակել է, կարող եք տեսնել:

-Այսինքն Դուք էլ եք կարծում, որ Սամվել Ալեքսանյանը կապ չունի «Ալեքս հոլդինգ» ընկերության հետ:

-Ես նման բան չասացի, ես ասում եմ՝ բոլոր փաստերը հրապարակվել են:

-Հայկ Մարությանը ասում է, որ իրար հետ կապ չունեն, քանի որ այլ սեփականատեր է գրանցված ընկերությունում;

-Չեմ ասում, որ իրար հետ կապ չունեն, դուք հիմա բան եք ասում, որ իրականությանը չի համապատասխանում, ժամանակահատվածները նայեք, երբ է նվիրաբերվել, երբ չի նվիրաբերվել: Այն, որ 14 հարկի փոխարեն 18 հարկ է կառուցել, նման փաստ գոյություն չունի, ես հավատում եմ քաղաքապետին:

-Այսինքն ըստ Ձեզ՝ ընկերությունը կապ ունի՞ Սամվել Ալեքսանյանի հետ:

-Ես ստուգողը չեմ: Եթե խոսքը վերաբերում է իր կողմից հիմնադրված ընկերությանը, բնական է, որ ինքն է հիմնադրել, ուրեմն կապ պետք է ունենա, եթե ինքը չի հիմնադրել, պետք է կապ չունենա:

 





Губернаторы России
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем





Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Джиган

Джиган и Оксана Самойлова привели на “Премию Муз-ТВ” в Москве ту самую “диско-бабушку из Сыктывкара” – любимицу Сергея Лазарева




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча


Кирилл Скачков

Кирилл Скачков из Новокузнецка стал победителем Игр стран БРИКС-2024



Новости Крыма на Sevpoisk.ru


Бато Багдаев

В столице Бурятии в городе Улан-Удэ в театре кукол «Ульгэр» 14-16 июня пройдут «Волшебные выходные»! - Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России