Սարատովում սառույցի մեջ հայտնաբերվել է նորածին երեխայի մարմին
ՌԴ Սարատովի շրջանում երեխաները խաղալիս սառույցի մեջ գտել են նորածին աղջիկ երեխայի մարմին: Այս մասին հայտնում է life.ru-ն` վկայակոչելով ՌԴ քննչական կոմիտեին:
Նշվում է, որ գետի մոտակայքում խաղացող երեխաները սառույցի մեջ ինչ-որ բան են նկատել և այդ մասին հայտնել են մեծահասակներին, որոնք էլ սառույցի միջից հանել են աղջնակի մարմինը: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին:
Նախնական տեղեկություններով` նորածին փոքրիկը սառույցի մեջ է եղել շուրջ մեկ ամիս: Հետքաննությունը շարունակվում է: Պարզվում են դեպքի հանգամանքները: