Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2019

Արայիկ Հարությունյան դրածո՝ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը բուհի բյուջեին վերաբերվում է՝ ինչպես իր անձնականին. Գագիկ Համբարյան

0

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ի գործունեությանը: Նա մասնավորապես նշել է, որ համալսարանի «Պատմության և փիլիսոփայության ամբիոն»-ի վարիչի ԺՊ Հովհաննես Խորիկյանից դատարանում հերթական խայտառակ պարտությունը կրելուց հետո դիմել էր հարցումով, թե որքան գումար է վճարել համալսարանը փաստաբան Սուսաննա Մխիթարյանին՝ Սերոբյանի ապօրինությունները դատարանում պաշտպանելու համար, իսկ հարցմանը պատասխանել էին, որ չեն կարող այդ տեղեկությունն տրամադրել, քանի որ այն իր մեջ պարունակում է «անհատական տվյալներ»:

Գրառումն ամբողջությամբ՝ստորև.

«Ու՞մ հաշվին է ինքնահաստատվում Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ն

ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանի` Շիրակի պետհամալսարանի դրածո ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը բուհի բյուջեին վերաբերվում է՝ ինչպես իր անձնականին...

Համալսարանի «Պատմության և փիլիսոփայության ամբիոն»-ի վարիչի ԺՊ Հովհաննես Խորիկյանից դատարանում հերթական խայտառակ պարտությունը կրելուց հետո դիմել էինք պարոն Սերոբյանին հարցումով, թե որքան գումար է վճարել համալսարանը փաստաբան Սուսաննա Մխիթարյանին՝ պարոն Սերոբյանի ապօրինությունները դատարանում պաշտպանելու համար... Սակայն պարոն Սերոբյանի կողմից բուհում իրավաբան ընդունված անգրագետը իմ հարցմանը պատասխանել է, որ չի կարող այդ տեղեկությունն ինձ տրամադրել, քանի որ այն իր մեջ պարունակում է «անհատական տվյալներ»... Այս պատասխանից կարող եմ ենթադրել, որ ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանը ուղղակի «դաբռո» է տվել պարոն Սերոբյանին, ով բուհում անում է այն, ինչ ցանկանում է, կամ էլ Սերոբյանը և իր իրավաբան կոչվածն առաջնորդվում են իրավական գիտելիքների իրենց իմացության մարտնչող տգիտությամբ և զոռբայությամբ...

Զարմանալի է, ինչպե՞ս կարող են նախարարությունները, մարզպետարանները և այլ պետական հիմնարկներ չիմանալ պարոնայք Սերոբյանի և իր բարեկամ՝ իրավաբան կոչված Հովհաննիսյանի տեղը, որ իրենց աշխատակիցների կամ ԶԼՄ-ների հարցումներին ի պատասխան ստիպված են տրամադրել իրենց կողմից վճարված ծառայությունների և պարգևավճարների մասին մանրամասները... Նախարարություններում և պետական գերատեսչություններում չգիտեին, որ ծախսերի և հավելավճարների մասին տեղեկություններ տալով` հրապարակում են անձնական տվյալներ...

Ընդհանրապես շատ հետաքրքիր է, թե տիկին Մխիթարյանի ո՞ր անհատական տվյալը պարոն Սերոբյանը կբացահայտի, եթե հրապարակի նրան տրված գումարի չափը, որը վճարվել է համալսարանի բյուջեից և բուհի հանրույթը իրավունք ունի իմանալու դրա մասին...

Այս անտրամաբանական պատասխանը ևս մեկ անգամ փաստում է, որ ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը բուհի բյուջեն մսխում է՝ իր անձնական վրեժխնդրությունից դրդված և փորձում է բուհի բյուջեի հաշվին ինքնահաստատվել... Պարոն Սերոբյանի կողմից փաստաբան Մխիթարյանին տրամադրված գումարը բացահայտելու համար` ստիպված եմ դիմելու դատարան, քանի որ իմաստ չկա կրկին դիմելու ռեկտորի ԺՊ-ին կամ հոգաբարձուների խորհրդին...

Հ.Գ. Հավելեմ, որ բուհում կա «Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժին», որի պարտականություններից մեկն էլ ռեկտորի շահերի պաշտպանությունն է դատարաններում... Սակայն պարոն Սերոբյանը և իր բարեկամը՝ բուհի անգրագետ իրավաբանը որոշել էին, որ այս պրիմիտիվ գործի համար պետք է փաստաբան վարձեին, որին վճարված գումարն էլ գաղտնի պահեին... Հետաքրքիր է, ու՞մ կամ ինչի՞ համար է այդ բաժինը գործում, երբ պարոն Սերոբյանը հաճախակի է հայտնվում խայտառակ իրավիճակներում»:

Լուսանկարները՝ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից:






Губернаторы России
Москва

Собянин: В июне в Москве пройдет цикл мероприятий для собак и их владельцев





Москва

В Подмосковье сотрудники Росгвардии задержали подозреваемого в краже товаров из магазина


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Бато Багдаев

В Маньжурии открывается российско-китайский ночной клуб Felicity Port




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Сделано в СССР. Первое историческое ралли в Москве стартует 2 июня

Бойцовская лига «Наше Дело» представит спортивную зону на Дне России

ТАСС: Паралимпийский комитет России провел урок и мастер-классы для участников СВО


Ролан Гаррос

Арина Соболенко повторила уникальное достижение Азаренко на турнирах «Большого шлема»



Новости Крыма на Sevpoisk.ru


Авто

Половина свайных оснований опор моста через Каму в Перми готовы



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России