Մինչև դարավերջ օվկիանոսները կարող են թթվածնի մինչև 4 տոկոսը կորցնել տաքացման և աղտոտման պատճառով
Ջերմաստիճանի բարձրացման եւ շրջակա միջավայրի աղտոտման հետեւանքով օվկիանոսները մինչեւ 2100 թվականը կարող են կորցնել դրանցում պարունակվող թթվածնի 3-ից մինչեւ 4 տոկոսը, ինչը կործանարար ազդեցություն կունենա ծովի կենդանական աշխարհի բազմաթիվ տեսակների վրա: