Ռուսաստանում նոր տեսակի ոսկերչական քար են հայտնաբերել
Բևեռային Ուրալում (Ռուսաստան) երկրաբանները նոր ոսկերչական-դեկորատիվ քար են հայտնաբերել, որն ստացել է «ռայիսիտ» (райизит) անվանումը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ուրալի պետական լեռնային համալսարանի մամլո ծառայությանը:
Հանքային քարը հայտնաբերվել է Կենտրոնական հանքավայրում, որը տեղակայված է Բևեռային շրջանի մոտակա զանգվածում: Դա Ռուսաստանում քրոմիտի ամենամեծ հանքավայրն է:
Նորահայտ քարի գույնը տատանվում է վարդագույն-մոխրագույնից մինչև հարուստ վարդագույն-մանուշակագույն երանգների միջև: Հանքաքարը կազված է սերպենտինից և դոլոմիտից՝ տալկի ոչ մեծ քանակի հավելանյութով: