Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2019

Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի հետ մի կտոր հաց կերած կա՞, որ գնահատում է նրա լավ կամ վատ ընկեր լինելը. ժամանակը ցույց կտա, թե Սերժ Սարգսյանը լավ ընկեր, ղեկավար է եղե՞լ, թե՞ ոչ. Ռուբեն Հայրապետյան

0

Ես չեմ կարծում, որ Խաչատուր Սուքիասյանի հետ կապված ճնշումներ են եղել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համար, քանի որ, ինչքան գիտեմ, հարկային ստուգումներ են եղել, հիմա նույն հաջողությամբ ստուգում են Բջնի գործարանը, ես ասեմ՝ Սերժ Սարգսյանի համա՞ր են ճնշումներ գործադրվում գործարանի վրա, պահանջ կա` ստուգում են, թող ստուգեն: Այս մասին «Պրեսինգ» հաղորդման ժամանակ ասաց ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով գործարար Խաչատուր Սուքիասյանի հայտարարությանը, թե Բջնի գործարանն իրենից խլվել է ապօրինի:

Ռուբեն Հայրապետյանը հավաստիացրեց, որ այսօրվա խուզարկությունը չի վերաբերվել Բջնի գործարանին: «Ես պահել եմ այն բոլոր տեսանյութերն ու լուսանկարները, թե ինչ ձևով ենք 2010-ին այդ գործարանը գնել, բացի դրանից՝ Խաչատուր Սուքիասյանն անընդհատ ասում է՝  իրեն ճնշել են, խլել են գործարանը, բայց այդ հայտարարությանը պետք է մի օր վերջ տալ»,- ասաց նա և ցույց տվեց հարկային մարմիններից ստացված երկու փաստաթուղթ:

Այդ փաստաթղթից երևում էր, թե Բջնի գործարանն ստեղծման պահից 12 տարիների ընթացքում ինչքան հարկ է  վճարել պետությանը: 1996-2000 թվականներին ընկերությունը վճարել էր 0 դրամ հարկ: «Եթե ուշադրություն դարձնեք, 2008 թվականին են ամենամեծ հարկը տվել՝ 420 մլն դրամ, այն պատճառով, որ փետրվար ամսից ստուգում է եղել գործարանում և ստիպված են եղել մուծել: Այս անօրինակության դեպքում պետությունն ակտեր պետք է գրե՞ր, թե ոչ»,- ասաց նա և հավելեց, որ 12 տարվա ընթացքում 917 մլն դրամ հարկ է  ընդամենը վճարել այդ ընկերությունը:

Հայրապետյանը ցույց տվեց հարկային մարմիներից ստացված այլ փաստաթուղթ, որով արդեն երևում էր, թե որքան հարկ է վճարել Բջնի գործարանն իր գնելուց հետո: «Միայն անցած տարի այնքան հարկ են վճարել, ինչքան որ նրանք 12 տարում` 3 մլրդ 661 մլն դրամ՝ 9 տարում»,- ասաց նա:

Հարցին՝ իր հետ կապնվե՞լ է Սուքիասյանը, որ հրաժարվեն գործարանից, Հայրապետյանը պատասխանեց. «Խաչատուր Սուքիասյանին և Ռուբեն Հայրապետյանին բոլորը գիտեն. նա ո՞նց կարող էր կապնվել ընդհանրապես ինձ հետ, որ ես զիջեմ: Ես դեռ 2010-ին ասել եմ, եթե իրենք գտնում են, որ ես իրենցից խլել եմ, ես պատրաստ եմ, հենց հիմա իմ տված փողը տան, հետ տամ իրենց: Հիմա արդեն ուրիշ բան եմ ասում, եթե ես կվաճառեմ այդ գործարանը ուրիշ մարդու 10 մլն պակասով, ապա իրենց` մեկ մլրդ դոլարով, այսինքն ուզում եմ ասել՝ իրեն երբեք: Խաչատուր Սուքիասյանը կարող է գեղեցիկ-գեղեցիկ խոսել, տղամարդ թող լինի, իր միակ տղայի հարսանիքի զարդարելու փողերը տանի տա, ինձ համար զզվելի է, որ ես իր մասին խոսեմ»:

Հարցին էլ՝ Խաչատուր Սուքիասյանն ասել է, թե Սերժ Սարգսյանը վատ ընկեր է, նա ի՞նչ կասի, ինչպիսի ընկեր է երրորդ նախագահը, նա պատասխանեց. «Մարդկանց թվում է, թե բոլորի հիշողությունը կարճ է, ինչպես կարճատեսի տեսողությունը: Ամեն ինչ մարդիկ հիշում ու տեսնում են: Ինքը չի հասկանում՝ ընկեր հասկացությունն ինչ է, ես ուզում եմ իմանալ, Երևան քաղաքում իր ընկերն ո՞վ է: Սերժ Սարգսյանին մեղադրում են հազար ու մի բանի մեջ, բայց նրան վատ ընկեր լինելու մեջ մեղադրելը ծիծաղելի է: Ես հպարտանում եմ, որ երբևիցե համարվել կամ համարվում եմ Սերժ Սարգսյանի ընկերը»,- ասաց նա:

Հայրապետյանը նշեց, որ իր համար և ցանկացած նորմալ տղամարդու համար պատիվ է Սերժ Սարգսյանի հետ շփվելը: «Խաչատուր Սուքիասյանը երբևէ Սերժ Սարգսյանի հետ մի կտոր հաց կերած կա՞, որ գնահատական է տալիս Սերժ Սարգսյանի լավ կամ վատ ընկեր լինելու վերաբերյալ, ծիծաղելի է: Կգա ժամանակը, կիմանանք, թե Սերժ Սարգսյանը, որպես քաղաքական գործիչ, որպես ռազմական գործիչ, որպես մարդ`լավ ընկեր է եղե՞լ, թե՞ոչ, լավ ղեկավար է եղե՞լ, թե՞ ոչ: Կգա ժամանակը և կիմանանք, որ հեղինակություն ունեցող ղեկավարն այս երկրում առհասարակ ով է եղել: Ինձնից լավ շատ քիչ մարդիկ գիտեն Սերժ Սարգսյանին, իր հայրենիքը, երկիրը, իր շրջապատն ու, ամենակարևորը, իր ժողովրդին ինչ ձև էր սիրում»,- ասաց նա:





Губернаторы России
Москва

Собянин: трасса из Солнцева до Варшавского шоссе откроется в 2026 году





Москва

Эксперт сенсационно раскрыл загадку Мессинга и Жириновского.


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин анонсировал большую летнюю спортивную программу



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Певица

Певица Валерия и Иосиф Пригожин улетели из России в Турцию




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Сергей Собянин. Главное за день

ЦСКА разорвал дистанцию // Армейцы увеличили преимущество в финальной серии Единой лиги ВТБ

ТАСС: Паралимпийский комитет России провел урок и мастер-классы для участников СВО


Елена Рыбакина

Рыбакина, Путинцева и Бублик стартуют на Ролан Гаррос. Кто в соперниках и чего ждать?



Новости Крыма на Sevpoisk.ru


Минск

Минск приостановил участие в договоре о вооруженных силах в Европе



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России