Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2019

Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ իմ ընկերոջ միջոցով հորդորում էր, որ փախչեմ ՀՀ-ից, քանի որ Նիկոլը հրամայել է բռնել ինձ. այս երկիրն այնքան եմ սիրում, որ փախչելու տեղ չունեմ, թող ձերբակալեն. Ռ. Հայրապետյան

0

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իմ նախկին ընկեր Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ հորդորում էր իմ ընկերներից մեկի միջոցով, որ ես փախնեմ Հայաստանից, որովհետև Նիկոլը հրաման է տվել՝ ինձ բռնեն: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասաց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով ոստիկանության 6-րդ վարչության կողմից իր տունը խուզարկելու դեպքին:

Ռուբեն Հայրապետյանը նախ պատմեց, թե երբ են սկսել իրավապահները հետաքրքրվել իրենով. «Ես երկրում չէի, մոտ մեկ ամիս առաջ էր, երբ ինձ ասացին, որ ֆեդերացիայից ինչ-որ փաստաթղթեր են ուզում, իմ ֆեդերացիայի նախագահ եղած ժամանակ շինարարական գործունեության վերաբերյալ»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ դրան նայում է շատ նորմալ:

«Թող ստուգեն, բայց վեցերորդ վարչությունը չունի այդ հնարավորությունը, որ շինարարական այդպիսի ծավալների վերաբերյալ ինֆորմացիան կարողանա այդքան կարճ ժամանակահատվածում ստուգել. ոչ միայն ստուգել, այլ նաև ինչ-որ յուրացման թիվ հայտնաբերել, այդ հայտնաբերումից հետո դատավորի կարգավիճակ ընդունել և պարզել, որ ես հափշտակել եմ: Միգուցե պարզվի, որ այդպիսի թիվ չկա, իրականում հափշտակություն իմ կողմից երբեք էլ չի եղել: Ես չեմ բացառում, որ կարող է սխալներ եղած լինեն, բայց այն թվերը, որոնք իրենք հայտարարում են, ուղղակի ծիծաղելի է»,- ընդգծեց նա:

Իսկ թե ինչ թվերի մասին է խոսքը, Հայրապետյանն ասաց, որ տարբեր թվեր են նշում, կես միլիոնից, մեկ միլիարդ, հստակ բան չգիտի: Հայրապետյանը կարծիք հայտնեց, որ հնարավոր է՝ գործի քննությունը տարուց ավել տևի, որովհետև իսկապես ծավալը մեծ է. «Դրանից հետևությունն այն է, որ շատ վերևից հրամանը ստացել են. արագ Ռուբեն Հայրապետյանին չեզոքացնենք, քանի որ ամսի 23-ին ֆեդերացիայի նախագահի ընտրությունն է»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպես են իրավապահները ներխուժել իրենց տուն, Հայրապետյանն ասաց, որ շատ կոռեկտ, օրենքի տառը պահելով: «Ինչպես կասեր մեր ժամանակների դասականը՝ ակուռատնի, բայց չներխուժեցին, եկան մեր բնակարան: Որևէ վատ բան չեմ կարող ասել նրանց կամ նրանց գործողությունների մասին, շինարարական աշխատանքների հետ կապված փաստաթղթեր են փնտրել»,- ասաց նա:

Հարցին՝ ի վերջո ի՞նչ գտան, նա պատասխանեց՝ առգրավել են մի քանի փաստաթղթեր, սեփականության վկայականներ. «Ճիշտն ասած՝ ինձ չի էլ հետաքրքրել՝ ինչ են առգրավում, տղայիս հետ անում էին: Ես ասել եմ՝ ինչ ուզում եք, տարեք, ես ոչ մի մտահոգություն չունեմ, մտել, նայել են, ինչ գտել են՝ նպատակահարմար է, վերցրել, գնացել են: Ես էդ տանկերը կատակով եմ ասել, ցանկալի կլիներ ունենայի, որ նվիրեի բանակին»,- շեշտեց նա:

Դիտարկմանը, թե այն անձանցից շատերը, ում նկատմամբ իրավապահ մարմիններն ինչ-որ գործողություններ են արել, լքել են Հայաստանը, և այդ կապակցությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Աժ ամբիոնից կոչով հանդես եկավ՝ ասելով՝  եկեք տուն, Հայրապետյանը պատասխանեց. «Այ էդ նույն Անդրանիկ Քոչարյանը, որը իմ նախկին ընկերն է եղել, 10 օր առաջ հորդորում էր իմ ընկերներից մեկի միջոցով, որ ես փախնեմ Հայաստանից, որովհետև Նիկոլը հրաման է տվել՝ ինձ բռնեն: Նույն Անդրանիկ Քոչարյանն է ասել: Ասել է, որ  քրեական գործ է հարուցված վրաս, ու ինձ ձերբակալում են»:

Հայրապետյանը նշեց, որ դա ասում են, որ թողնես գնաս. «Դրանից հետո միանգամից «մասկի շոուն» կանեին, որ տեսեք, Ռուբեն Հայրապետյանը հանցագործ է, թալանել է ֆեդերացիան, ու փախավ: Ես այս երկիրն էնքան եմ սիրում՝ փախնելու որևէ տեղ չունեմ: Ավելին եմ ասում՝ ձերբակալում են, թող ձերբակալեն: Կոչ եմ անում ոստիկանության աշխատողներին, թող չտանջվեն, էդքան մարդ հանեն, աշխատանքից կտրեն, զանգեն ինձ, երբ զանգեն, ասեն՝ ուզում ենք քեզ ձերբակալենք, արի, ազնվորեն եմ ասում՝  հինգ րոպե հետո կրկնակի արագությամբ կհասնեմ այնտեղ, թող ձերբակալեն: Ձերբակալելով՝ մեր տեսակին չեն կարա վախեցնեն»,- ընդգծեց նա:

Մանրամասները` տեսանյութում:





Губернаторы России
Москва

Собянин: Трасса Солнцево — Бутово — Варшавское шоссе будет готова в 2026 году





Москва

Сотрудники Росгвардии задержали устроившего стрельбу с балкона мужчину в Подмосковье 


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: трасса из Солнцева до Варшавского шоссе откроется в 2026 году



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Моргенштерн

Моргенштерн* переехал в Лондон и стал человеком без национальности




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Марафон серий «Команды МАТЧ» на телеканале «СуперГерои» ко Дню защиты детей

Аделина Панина: какие элементы фэншуй должны быть на кухне, чтобы есть и худеть

САРАТОВСКИЕ СОТРУДНИКИ РОСГВАРДИИ ЗАНЯЛИ ПРИЗОВЫЕ МЕСТА НА ЧЕМПИОНАТЕ ПО СПОРТИВНОМУ ОРИЕНТИРОВАНИЮ


Ролан Гаррос

Теннисист Рублев вышел во второй круг Открытого чемпионата Франции



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Более 7,6 тыс. ям заделали на дорогах Люберец с начала года



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России