Աղաջրի օգտակար հատկությունները
Ծովի աղով ողողումները միշտ հիանալի արդյունքներ են տվել: Աղաջրով ողողումը համարվում է բնական միջոց կոկորդի ցավի բուժման համար: Այն բորբոքված հյուսվածքներից դուրս է բերում ավելորդ հեղուկը՝ թեթեւացնելով ցավը: Աղաջրով ողողման 5 օգտակար հատկությունները Մաքրում է կոկորդը Աղաջրով ողողումը ոչ միայն չեզոքացնում է թթուն, նաեւ մաքրում է կոկորդը: Այն օգտագործվում է նաեւ բերանի խոռոչը մաքրելու համար: …
The post Աղաջրի օգտակար հատկությունները appeared first on ԳԱԼԱ.
Ծովի աղով ողողումները միշտ հիանալի արդյունքներ են տվել: Աղաջրով ողողումը համարվում է բնական միջոց կոկորդի ցավի բուժման համար: Այն բորբոքված հյուսվածքներից դուրս է բերում ավելորդ հեղուկը՝ թեթեւացնելով ցավը:
Աղաջրով ողողման 5 օգտակար հատկությունները
Մաքրում է կոկորդը
Աղաջրով ողողումը ոչ միայն չեզոքացնում է թթուն, նաեւ մաքրում է կոկորդը: Այն օգտագործվում է նաեւ բերանի խոռոչը մաքրելու համար:
Պահպանում է Ph-ի հավասարակշռությունը
Ph-ի բնական հավասարակշռությունը բերանում խախտվում է բակտերիաների միջոցով: Մեկ անգամ աղաջրով ողողելը կօգնի պահպանել Ph-ի բնական գործոնը:
Բացում է շնչուղիները
Հետազոտությունները ցույց են տվել, որ աղային խառնուրդներն օգնում են այն մարդկանց, ովքեր ունեն սինուսիտ (հայմորիտ): Ողողել կարելի է օրական չորս անգամ:
Նպաստում է լնդերի առողջությանը
Հետազոտությունները ցույց են տվել, որ աղաջրով խառնուրդները նպաստում են լնդերի առողջությանը, հեռացնում են սննդի մնացորդները եւ մանրէները: Կարմիր, բորբոքված կամ այտուցված լնդերն անհրաժեշտ է ողողել տաք աղաջրով (1/2-1 թեյի գդալ աղ եւ մեկ բաժակ տաք ջուր):
Արագացնում է արյան շրջանառությունը
Աղով եւ տաք ջրով ողողումն օգնում է ըմպանի ամենածանր բորբոքումների ժամանակ: Տաք ջուրն ավելացնում է արյան հոսքը: Աղաջուր պատրաստելիս չպետք է ստանալ շատ խիտ լուծույթ, քանի որ դա կարող է վնասել բերանի լորձաթաղանթը:
Աղբյուր՝ kastory.ru
The post Աղաջրի օգտակար հատկությունները appeared first on ԳԱԼԱ.