6-ամյա բրիտանուհին սուրբծննդյան բացիկի վրա չինական բանտից գրված ուղերձ է հայտնաբերել
Լոնդոնաբնակ աղջիկը խանութից գնված ամանորյա բացիկի վրա ուղերձ է հայտնաբերել Չինաստանի բանտերից մեկի կալանավորներից: Ինչպես հաղորդում է iz.ru-ն՝ հղում անելով բրիտանական աղբյուրին, վեցամյա Ֆլորենս Ուիդիքը խանութում բացիկների հավաքածու է գնել 1.5 ֆունտ ստերլինգով:
Կատվի նկարով բացիկներից մեկի վրա նա տեսել է հետևյալ գրությունը. «Մենք արտասահմանցի կալանավորներ ենք Շանհայի Ցինպու բանտում: Մեզ ստիպում են աշխատել մեր կամքին հակառակ: Օգնեք մեզ և հայտնեք իրավապաշտպան կազմակերպություններին»:
Խանութից հայտնել են, որ դադարեցրել են նման բացիկներ արտադրող չինական գործարանի հետ համագործակցությունը և սկսել են միջադեպի սեփական հետաքննությունն անցկացնել: Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ իրենք վերահսկման համակարգ ունեն, որը երաշխավորում է, որ մատակարարները սպիտողաբար աշխատուժ չեն պահում:
Նշվում է, որ բրիտանական ցանցի խանութներում սուրբծննդյան բացիկների վաճառքը տարեկան շուրջ 300 000 ֆունտի եկամուտ է բերում բարեգործական կազմակերպություններին: