Այս տարի Փարիզի Աստվածամոր տաճարում 200 տարվա մեջ առաջին անգամ սուրբծննդյան պատարագ չի մատուցվի
Փարիզի Աստվածամոր տաճարում այս տարի սուրբծննդյան պատարագ չի մատուցվի: Ինչպես հաղորդում է CNN-ը, սա կլինի առաջին դեպքն ավելի քան 200 տարվա ընթացքում:
850-ամյա տաճարում ամեն տարի տոնական պատարագ է մատուցվել 1803 թվականից ի վեր: Պատճառը տաճարում նախատեսված վերականգնման աշխատանքներն են, որոնց ավարտից հետո միայն հնարավոր կլինի պատարագ մատուցել:
Հիշեցնենք, որ աշխարհի ամենահայտնի տաճարներից մեկը, որը մեծ թվով զբոսաշրջային այցելությունների կենտրոն էր դարձել, այրվել է ապրիլի 15-ին: Խոշոր հրդեհը, որի բռնկման պատճառները դեռևս ուսումնասիրվում են, ավերել է տաճարի զգալի մասը: Այն նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել առաջիկա մի քանի տարում: