Վրաստանում մեքենան ընկել է 10 մետր բարձրությունից. 5 աշակերտ է զոհվել
Վրաստանում ավտոմեքենան ընկել է 10 մետր բարձրությունից, ինչի հետևանքով զոհվել են տեղի դպրոցի 5 աշակերտներ:
Ինչպես տեղեկացնում է Грузия Онлайн-ը՝ հղում անելով աջարական հեռուստաընկերությանը, միջադեպը տեղի է ունեցել Քոբուլեթից 30 կմ հեռավորությամբ գտվող գյուղում: Զոհվածները մոտ 17 տարեկան դեռահասներ են, նրանցից 4-ը՝ 11-րդ դասարանի աշակերտներ:
Դեպքի վայր շտապօգնության երկու հաշվարկ է ժամանել, սակայն մեքենայի բոլոր ուղևորներն արդեն մահացել էին: Ներկա պահին պարզվում է զոհվածների ինքնությունը:
Ոստիկանությունը քրեկան գործ է հարուցել տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտման մասին հոդվածով: Կատարվածի պատճառով Բաթում և Քոբուլեթ քաղաքների ղեկավարությունները որոշել են հետաձգել չորեքշաբթի նախատեսված նախատոնական միջոցառումները: