Կարլսենը հռչակվեց արագ շախմատի աշխարհի չեմպիոն, Արոնյանը 5-րդն է
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 5-րդն է արագ շախմատի տղամարդկանց աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում ընթացող աշխարհի առաջնության 15 տուրերից հետո Արոնյանը հավաքել է 10 միավոր և գրավել 5-րդ տեղը: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է նորվեգացի Մագնուս Կարլսենը: Նա հավաքել է 11,5 միավոր:
Հավաքականի անդամներ Հրանտ Մելքումյանը 17-րդն է, Գաբրիել Սարգսյանը՝ 57-րդը: Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը 8 միավորով 12-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 51-րդը (6,5 միավոր):