Իվանկա Թրամփը չի բացառել, որ 2020-ի նախագահական ընտրություններից հետո կարող է թողնել պաշտոնը
Սպիտակ տան ավագ խորհրդական, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում չի բացառել, որ 2020-ի նախագահական ընտրություններից հետո կարող է թողնել պաշտոնը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
«Նախ ես առաջնորդվում եմ իմ երեխաների երջանկությամբ, ինչն ինձ համար մշտապես առաջնային է: Իմ որոշումները միշտ էլ պետք է համապատասխանեն իմ երեխաների պահանջներին»,- ասել է Իվանկան` պատասխանելով այն հարցին, թե կթողնի՞ պաշտոնը, եթե նրա հայրը կրկին վերընտրվի նախագահ:
Իվանկան նաև նշել է, որ այդ առումով աշխատանքներն ավարտված չեն. «Մենք շատ բան ենք արել, բայց այդքանը դեռևս բավական չէ»: