Մոսկվայում հայտնաբերել են կես տարի փողոցում ընկած դիակ
Մոսկվայի Վորոնեժյան փողոցում հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու դիակ: Այս մասին տեղեկացնում է radiosputnik.ria.ru կայքը:
Դիակը գտնվել է կմախքացած վիճակում: Ենթադրվում է, որ տղամարդը մահացել է այս տարվա մայիսին կամ հունիսին: Դիակը ընկած է եղել ավտոտնակների հարևանությամբ:
Մահվան հանգամանքները այս պահին ճշտվում են: