Հանրապետության հրապարակում տեղի է ունենում ամանորյա տոնակատարություն. ուղիղ միացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանդես եկավ ամանորյա շնորհավորական ուղերձով:
Վարչապետի ուղերձից հետո Հանրապետության հրապարակում տեղի է ունենում ամանորյա տոնակատարություն, որն ուղեկցվում է համերգով:
Հիշեցնենք, որ այստեղ այսօր ելույթ է ունենում Գորան Բրեգովիչը:
Հանրապետության հրապարակի իրադարձություններին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ: