Լինենք ուժեղ ու պատասխանատու. շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Ճանապարհեցինք 2019 թվականը: Բարդ ու դժվարին տարին ուղարկում ենք պատմություն՝ ակնկալիքով, որ նորը լինելու է ավելի լավը: Թող հայ մայրերն այս տարի ավելի շատ որդիներ ծնեն, Հայոց աշխարհի արգանդն էլ բերքաբեր լինի: Հայ զինվորին խաղաղ երկինք, ամուր թիկունք ու հզոր բռունցք: Հայրենիքը բոլորինս է միշտ՝ թե պատերազմի ժամանակ, թե խաղաղության, կառուցենք մեր երկիրը, կերտենք մեր …
The post Լինենք ուժեղ ու պատասխանատու. շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ appeared first on ԳԱԼԱ.
Ճանապարհեցինք 2019 թվականը: Բարդ ու դժվարին տարին ուղարկում ենք պատմություն՝ ակնկալիքով, որ նորը լինելու է ավելի լավը:
Թող հայ մայրերն այս տարի ավելի շատ որդիներ ծնեն, Հայոց աշխարհի արգանդն էլ բերքաբեր լինի:
Հայ զինվորին խաղաղ երկինք, ամուր թիկունք ու հզոր բռունցք:
Հայրենիքը բոլորինս է միշտ՝ թե պատերազմի ժամանակ, թե խաղաղության, կառուցենք մեր երկիրը, կերտենք մեր ապագան՝ հավասար իրավունքներով ու պարտականություններով:
Եվ միշտ հիշենք՝ պատրանքները, որ Նոր տարին է մեզ բերելու բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք, անիրական են: Մենք արժանի ենք այն ամենին, ինչ ունենք այսօր: Մենք ենք կերտում մեր այսօրն ու վաղը:
Լինենք ուժեղ ու պատասխանատու, լինենք անկախ ու դեպի մեզ պտտենք հաջողությունների ու լավ կյանքի անիվը:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
ԳԱԼԱ հեռուստաընկերություն
The post Լինենք ուժեղ ու պատասխանատու. շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ appeared first on ԳԱԼԱ.