ԱՄՆ-ում երկու հսկայական ծովառյուծներ «գողացել են» ինչ-որ մեկի մոտորանավն ու «զբոսանքի մեկնել» (տեսանյութ)
ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Օլիմպիա քաղաքի մոտակա նեղուցում ծովառյուծները բարձրացել են մոտորանավի վրա, որն էլ կենդանիների հետ միասին նավարկելով բաց ծով է դուրս եկել: Հետաքրքրաշարժ միջադեպի տեսագրությունը հրապարակել է Bored Panda-ն:
Կենդանիները, որոնց քաշը կարող է հասնել 1000 կգ-ի, հարմար տեղավորվել են մոտորանավի վրա: Ծովային զբոսանքը տեսագրել է նախկին ֆուտբոլիստ Ջոշուա Ֆիլիպսը: Տեսակադրերում երևում է, որ նավը երկու հսկայական ծովային կենդանիների համար դյուզն-ինչ փոքր է:
Ականատեսների խոսքով՝ զույգին ցանկացել է միանալ երրորդ ծովառյուծը, սակայն վերջիններս հեռու են քշել կենդանուն: Ականատեսները նշում են, որ կենդանիները վերջիվերջո ջրասույզ են արել տրանսպորտային միջոցը:
Տեսանյութը՝ այստեղ: