Добавить новость
103news.com
World News in Armenian
Январь
2020

Սորոսի գրասենյակը շանտաժի միջոցով իր օրակարգը Նիկոլ Փաշինյանի կաբինետում առաջ է տանում, շանտաժներից մեկը վարչապետին հանրային աջակցությունից զրկելն է. Նարեկ Մալյան

0

Սորոսի գրասենյակը («Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակը) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպառնում է, որ իրենց հետ չհամագործակցելու դեպքում միջազգային հանրության մոտ խնդիրներ կառաջացնեն իշխանության լեգիտիմությանը չվստահելու հետ կապված: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը՝  անդրադառնալով 2019 թվականին «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի կատարած գործողություններին ու նրանից եկող վտանգներին:

«Հիմնադրամն իշխանությունից բավականին մեծ «փայատեր» է: Այսքան տարիների ընթացքում այս հիմնադրամն առաջին անգամ հենց իշխանության մի մասն է կազմում և հենց իշխանափոխության պրոցեսում շատ մեծ դեր է խաղացել»,- ասաց նա և հավելեց, որ «Բաց հասարակություն հիմնադրամների» անդամները և ղեկավարներն արդեն բացահայտ ցույց են տալիս իշխանության հետ աշխատելու փաստը:

«Իմ համոզմամբ՝ Սորոսի գրասենյակը շանտաժի միջոցով իր օրակարգը Նիկոլ Փաշինյանի կաբինետում առաջ է տանում: Սորոսի գրասենյակի ցանցը միջազգային հարթակում ավելի ընդգրկուն է, ինչի արդյունքում կարողանում են Նիկոլ Փաշինյանին սպառնալ, որ կզրկեն միջազգային լեգիտիմությունից»,- ներկայացրեց Մալյանը:

Ըստ նրա՝ վարչապետը մեկ-մեկ նման մոտեցումներին շատ թույլ ընդվզում է, սակայն, ըստ նրա, միևնույն է` «Բաց հասարակություն հիմնադրամներ» գրասենյակի առաջ քաշած օրակարգն է ընդունվում: Մալյանը նշեց, որ «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակը ևս մի շանտաժի գործոն ունի՝ վարչապետին զրկել հանրային աջակցությունից:

«Սորոսի գրասենյակի շանտաժներից մեկը՝ վարչապետին հանրային աջակցությունից զրկելը՝  «Չարի վերջի» գոյություն չունեցող կացինն է, որով Նիկոլ Փաշինյանին պահում են կառավարելի վիճակում, նրան անընդհատ ակնարկում են, որ հանրային աջակցությունը սորոսականների վերահսկողության տակ է գտնվում»,- ասաց նա և հավելեց, որ «Բաց հասարակություն հիմնադրամները» ցանկացած պահի հասարակության կարծիքը կարող է շուռ տալ գործող իշխանության դեմ:  

Անդրադառնալով «Բաց հասարակություն հիմնադրամներ» գրասենյակի կողմից եկող վտանգներին՝ Մալյանը նշեց, որ գրասենյակն ակտիվ տրանսգենդերային քարոզ է անում, ըստ նրա` գրասենյակը լուրջ աշխատանքներ է տանում երեխաներին դեռ մանուկ հասակից «սեռերի համահարթեցում» քարոզելու նպատակով, որից հետո երեխաներն արդեն հասուն տարիքում իրենց սեռը կասկածի տակ կարող են դնել:

Մալյանը «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի կողմից որպես սպառնացող վտանգ ներկայացրեց նաև այն, որ հիմնավոր ենթադրություններ կան՝ Ջորջ Սորոսն ակտիվ համագործակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և Հայաստանում կան իր կողմից վարձկան մարդիկ, որոնք Ալիևի ծրագրերն են իրականացնում:

«Սորոսի գրասենյակն ամեն տեղ քիթը խցկում է. բանակ, իրավական համակարգ: Նրանք աջակցում են ահաբեկիչներին, հերոսացնում են ահաբեկիչներին: Սորոսականները բոլոր տեղերում իրենցից վտանգ են ներկայացնում պետության համար»,- ասաց նա:

Մալյանը նշեց, որ ներկայիս իշխանության շատ անդամներ համագործակցում են «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի հետ, որոնք ավելի շատ ենթարկվում են «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանին, քան Նիկոլ Փաշինյանին:





Губернаторы России
Москва

Собянин рассказал о подготовке школьников в инженерных классах





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Более 12 тысяч жителей Москвы и Московской области получают повышенную пенсию за работу в сельском хозяйстве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о подготовке школьников в инженерных классах



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Пётр Чайковский

Международный фестиваль искусств Чайковского начинается в Клину




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Рождаемость на Дальнем Востоке стала выше, чем в среднем по России

В Кузьминках обустраивают пространство для отдыха и занятий спортом

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства


Елена Рыбакина

Появились новости о здоровье Елены Рыбакиной перед турниром в Англии



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Более 15 зданий поликлиник отремонтируют на юго-востоке Москвы



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России