Իրաքի ԱԳՆ-ում Սուլեյմանիի սպանությունը որակել են որպես ինքնիշխանության խախտում
Իրաքի ԱԳՆ-ն կիրակի օրը ԱՄՆ դեսպանին նամակ է հղել, որում դատապարտել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանի նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունը՝ այն որակելով Իրաքի ինքնիշխանության խախտում: Այս մասին հայտնել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, գրում է ria.ru-ն:
«Իրաքի տարածքի օգտագործումը երրորդ երկրների վրա հարձակման նպատակով անթույլատրելի է», - հայտնել է հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱԳՆ-ի հայտարարությունը:
Ավելի վաղ Ռոհանին նշել էր, որ ԱՄՆ-ն խախտել է Իրաքի ազգային ինքնիշխանությունը և ահաբեկչական գործողություններ է իրականացրել Իրաքում, ինչը հակասում է այդ երկրի անկախությանը:
«ԱՄՆ-ն նաև կազմակերպված ահաբեկչական գործողություն է իրականացրել մեկ այլ կառավարության դեմ և սպանել մեր մեծ ու ժողովրդականություն վայելող ռազմական հրամանատարին, և եթե մենք լռենք, մենք մեծ սպառնալիքի առջև կկանգնենք»,-հավելել էր նա: