Արսեն Բաբայան. ՍԴ դատավորներին կաշառք առաջարկելու չընդունված օրենքի մասին կամ դեսերտի պաղպաղակը
Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառք առաջարկելու մասին հայտնի օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ պետա-իրավական հանձնաժողովում 29.11.2019թ-ին և այն ընդունվել է նիստի ընթացքում կատարված բանավոր առաջարկությունների հաշվառմամբ: Պատգամավոր Ս.Գրիգորյանի կողմից բանավոր առաջարկները կատարվել և հանձնաժողովի կողմից ընդունվել են ՀՀ ԱԺ Աշխատակարգի 42–րդ կետի սահմանած պահանջների խախտմամբ: Այն է՝ առաջարկները չեն ձևակերպվել որպես նոր խմբագրություն (5-րդ ենթակետ), …