Հայ եկեղեցում կատարվեց ճրագալույցի հանդիսավոր արարողություն. «Այսօր նախօրեն ու նախատոնակն է վաղվա մեծ լույսի ծագման»
0
Ճրագալույցի երեկոն կոչվում է նաև խթում, այն ուտիքի նախատոնակն է: Նախընտրելի է այդ օրվա ընթրիքը պատրաստված լինի ձկնեղենից, կաթնեղենից ու բանջարեղենից, բայց առանց մսի: Այդ օրը ո՛չ պահքի մեջ ենք, ո՛չ էլ ամբողջովին՝ ուտիքի, այլ այդ երկուսի միջինի՝ նավակատիքի, որովհետև դեռևս չի սկսվել բուն տոնը, այլ միայն՝ նախատոնակը: