Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Январь
2020

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը

0

Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին։ Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին, Ուղղափառ եկեղեցիները՝ հունվարի 7-ին: Մարիամն ու Հովսեփը Բեթղեհեմ գնացին Հռոմեական կայսրությունում մարդահամարի պատճառով, որն ացկացվում էր Օգոստոս կայսեր օրոք: Համաձայն կայսեր հրամանի՝ մարդահամարի գործընթացը դյուրացնելու նպատակով կայսրության յուրաքանչյուր հպատակ պետք է վերադառնար «իր քաղաք»: Քանի որ Հովսեփն ու Մարիամը Դավթի ժառանգներն էին, ուղևորվեցին Բեթղեհեմ։ Հիսուսի ծննդից անմիջապես …

The post Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը appeared first on ԳԱԼԱ.

Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին։ Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին, Ուղղափառ եկեղեցիները՝ հունվարի 7-ին:

Մարիամն ու Հովսեփը Բեթղեհեմ գնացին Հռոմեական կայսրությունում մարդահամարի պատճառով, որն ացկացվում էր Օգոստոս կայսեր օրոք: Համաձայն կայսեր հրամանի՝ մարդահամարի գործընթացը դյուրացնելու նպատակով կայսրության յուրաքանչյուր հպատակ պետք է վերադառնար «իր քաղաք»: Քանի որ Հովսեփն ու Մարիամը Դավթի ժառանգներն էին, ուղևորվեցին Բեթղեհեմ։

Հիսուսի ծննդից անմիջապես հետո նրան եկան երկրպագելու հովիվները, որոնք այդ իրադարձության մասին իմացել էին հրեշտակի հայտնությունից. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է» (Ղուկաս 2:10-11): Ըստ Մատթեոս ավետարանիչի՝ երկնքում հայտնվեց զարմանահրաշ աստղ, որը նորածին Հիսուսի մոտ բերեց մոգերին: Նրանք ընծաներ նվիրաբերեցին՝ ոսկի, խունկ, զմուռս, ոչ ինչպես նորածնի, այլ Արքայի (Մտ. 2:1-3)։ Ոսկին նվիրեցին իբրև ինքնակալ և հաղթող թագավորի խորհրդանշան, կնդրուկը՝ իբրև մարդասեր ու երկնային Աստծո, իսկ զմուռսը՝ իբրև մեզ համար ինքնակամ մեռնողի: Այդ ժամանակ «Սուրբ ընտանիքն» արդեն տուն էր գտել (Մտ. 2:1-11)։

Իմանալով Մեսիայի ծնունդի մասին և ցանկանալով ոչնչացնել նրան՝ հրեաների թագավոր Հերովդեսը հրամայեց սպանել մինչև 2 տարեկան բոլոր մանուկներին: Բայց Քրիստոսը հրաշքով փրկվեց, քանի որ հրեշտակը Հովսեփին հրամայեց ընտանիքի հետ փախչել Եգիպտոս, որտեղ նրանք ապրեցին մինչ Հերովդեսի մահը (Մտ. 2:16)։

Քրիստոնեական հնագույն Աստվածահայտնության տոնը հունվարի 6-ին գաղափարապես համընկնում էր և՛ Սուրբ ծննդի, և՛ Սուրբ մկրտության հետ, որոնք հետագայում դարձան առանձին տոներ։

Սուրբ հայտնության ամսաթիվ նշանակվեց մարտի 25-ը (Արևելքում՝ ապրիլի 6-ը)։ Այս ամսաթվերին 9 ամիս ավելացնելիս ստացվում է համապատասխանաբար դեկտեմբերի 25-ը և հունվարի 6-ը։ 4-րդ դարում Արևելքը (բացառությամբ Հայ առաքելական եկեղեցու) և Արևմուտքը միմյանցից փոխառան ամսաթվերը՝ Քրիստոսի ծննդյան և մկրտության համար սահմանելով առանձին տոներ:

Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է։ Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում։ Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ։ Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին։

Հետագայում՝ տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի՝ Սուրբ ծննդյան նախընթաց պահքին։ Պահեցողները պահոց շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սուրբ պատարագ, և տրվում է Սուրբ ծննդյան ավետիսը։ Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս»՝ ի պատասխան լսելով. «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»:

Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո՝ ժամը 17.00-ից։ Սուրբ ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին։ Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ։

Ճրագալույցի Սուրբ պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում՝ Սուրբ ծննդյան և Սուրբ Հարության տոներին։ Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն՝ վառել։ Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում։ Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն։ Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Մանուկ Հիսուսը։

 

The post Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин: Новый участок МСД на юге столицы планируется достроить до конца года





Москва

Красноярский музыкальный театр представил проект театральной экосистемы будущего


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: в Москве построят роботизированный завод по выпуску грузовиков



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Metallica

Metallica выложили видео с концерта в Мюнхене, на котором был ливень с грозой




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Сергей и Ангелина Минаевы из Брянска завоевали серебро Кубка «НИКА 2024»

Медийный баскетбол, киберспорт и турнир ММА: Константин Пухов рассказал о мероприятиях Международного центра бокса (Наташа)

Поражения Шубенкова и Савлукова, осечка Кнороз и двойной триумф Макаренко: чем запомнился «Мемориал Знаменских»


ATP

Теннисист Медведев снялся с турнира ATP в Нидерландах из-за травмы



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Красноярский музыкальный театр представил проект театральной экосистемы будущего



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России