Добавить новость
103news.com
World News in Armenian
Январь
2020

4 տարի ձգվող դատաքննության արդյունքում՝ բարոյական վնասի փոխհատուցման գործով ՀՔԱՎ գրասենյակի հայցը բավարարվել է

0

2019 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ վարչական դատարանը մասնակի բավարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գրասենյակի հայցը՝ Սուսաննա Սիմոնյանին հասցված բարոյական վնասի փոխհատուցման գործով: Քաղաքացիական ակտիվիստ Սուսաննա Սիմոնյանը 2017 թ.-ին ոստիկանության կողմից ենթարկվել էր ոչ իրավաչափ գործողությունների: Սիմոնյանի շահերի պաշտպանությունն ստանձնել էր ՀՔԱՎ գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, որը դիմել էր ՀՀ վարչական դատարան և […]

The post 4 տարի ձգվող դատաքննության արդյունքում՝ բարոյական վնասի փոխհատուցման գործով ՀՔԱՎ գրասենյակի հայցը բավարարվել է appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

2019 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ վարչական դատարանը մասնակի բավարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գրասենյակի հայցը՝ Սուսաննա Սիմոնյանին հասցված բարոյական վնասի փոխհատուցման գործով:

Քաղաքացիական ակտիվիստ Սուսաննա Սիմոնյանը 2017 թ.-ին ոստիկանության կողմից ենթարկվել էր ոչ իրավաչափ գործողությունների: Սիմոնյանի շահերի պաշտպանությունն ստանձնել էր ՀՔԱՎ գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, որը դիմել էր ՀՀ վարչական դատարան և պահանջել ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները, որոնք հանգեցրել էին իր պաշտպանյալի մի շարք իրավունքների խախտմանը:

2017 թվականի ապրիլի 6-ին  դատարանը վճռել էր մասնակի բավարարել ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու՝ Սուսաննա  Սիմոնյանի հայցը և նրա հանդեպ ոստիկանության կողմից ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ էր մտել 2018 թվականի նոյեմբերի 7-ին:

Գործում  եղած տեսանյութերից պարզ երևում էր, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժով վնասում քաղաքացու ուսը՝ ցավ պատճառելով նրան: Արդյունքում՝ Սուսաննա Սիմոնյանի ուսն ամբողջովին վնասվել է: Շուրջ 2 տարի նա ունեցել  է ցավեր ու առողջական վիճակի սրացումներ: Սուսաննա Սիմոնյանի շահերը շարունակել էր ներկայացնել ՀՔԱՎ գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Սամսոն Գալստյանը: Նրա խոսքով՝ տիկին Սուսաննան կրել էր խիստ բարոյական վնաս, ինչն էլ հիմք էր հանդիսացել դիմելու ՀՀ Վարչական դատարան նոր՝ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով:

Գալստյանը խնդրել էր պարտավորեցնել  ոստիկանությանը հատուցել ոչ իրավաչափ ճանաչված գործողությամբ Սուսաննա  Սիմոնյանին պատճառված բարոյական վնասը, միաժամանակ անվավեր ճանաչել ոստիկանության իրավաբանական վարչության պետի 2019 թ. մայիսի 16-ի որոշումը,  որով մերժվել էր վերոնշյալ ոչ նյութական վնասի հատուցման մասին դիմումը:

Բարոյական վնասի փոխհատուցման հայցի հիմնավորումներից մեկն էլ այն էր, որ ոստիկանությունը, փոխանակ իր ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասն օրենքով սահմանված կարգով փոխհատուցելու, առանց  որևէ հստակ իրավական հիմնավորման, մերժել էր քաղաքացու պահանջը: Այս էր պատճառը, որ Սիմոնյանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի ուժով (1․ Պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը, 2. Պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը), ստիպված էր վիճարկել նաև ոստիկանության իրավաբանական վարչության միջամտող վարչական ակտ հանդիսացող 2019-ի մայիսի 16-ի մերժման որոշումը:

Սիմոնյանի հայցադիմումը՝ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով, վարչական դատարանը վարույթ էր ընդունել 2019 թվականի հունիսի 28-ին և որպես 3-րդ անձ ներգրավել ՀՀ Ֆինանսների նախարարությանը, 2019 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ՝ քննության առել: 

ՀՔԱՎ գրասենյակի Երևանի ներկայացուցչության  իրավաբան Սամսոն Գալստյանը հայցապահանջում վկայակոչել էր նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանութան մասին եվրոպական կոնվենցիան և ՀՀ Սահմանադրությունը, որոնցով երաշխավորվում է բոլոր իրավունքների խախտման դեպքում ոչ նյութական վնասի հատուցման իրավունքը և պետություններին պարտավորեցնում իրենց օրենսդրությամբ երաշխավորել, ապահովել ու պաշտպանել այդ իրավունքները:

Չնայած  դատական գործընթացում անընդհատ չարչրկվող վնասի «համարժեք չափ» եզրույթին, դատարանն, այդուհանդերձ, մասնակի բավարարեց հայցը:

-Բարոյական վնասի հատուցման տեսակետից սա փոքրիկ հաղթանակ կարելի է համարել: Նման գործերը կունենան կանխարգելիչ նշանակություն պետական մարմինների կամայական գործողությունների համար, -ասում է ՀՔԱՎ գրասենյակի Երևանի ներկայացուցչության  իրավաբան Սամսոն Գալստյանը:

-Դա կստիպի նրանց հասկանալ, որ իրենց ոչ իրավաչափ գործողությունների  արդյունքում մարդուն պատճառված բարոյական վնասը պարտադիր պետք է փոխհատուցվի: Թեև դատարանն ամբողջովին չբավարարեց մեր ներկայացրած բարոյական վնասի հայցապահանջը՝ փորձը ցույց է տալիս, որ այդ բավարարման չափը գնալով ավելի է մեծանում, և հետագայում, բացի Եվրոպական դատարանի որոշումները վկայակոչելուց, հնարավորություն կունենանք վկայակոչելու նաև ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերը։      

Այս մասին իրազեկում է ՀՔԱՎ հաղորդագրությունը։

The post 4 տարի ձգվող դատաքննության արդյունքում՝ բարոյական վնասի փոխհատուցման գործով ՀՔԱՎ գրասենյակի հայցը բավարարվել է appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин заявил, что транспортная доступность Мневниковской поймы будет улучшена





Москва

Состоялась церемония вручения премии Men Today Trends


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал, каким будет летний сезон волонтерского проекта «Время добра»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Шарлот

Певец Шарлот из СИЗО анонсировал гастрольный тур на июль




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Вратарь «Композита» об игре на Сахалине в 4 утра по Москве: «Как выползли из самолета – поняли, что нас ждет. Из аэропорта – сразу на стадион, когда горели 0:3, осознал – сил нет. Хорошо, никто не уснул, ха-ха»

В Димитровграде проводят чемпионат России по парусному спорту в классе «микро»

Курсанты Пермского военного института Росгвардии приняли участие в межведомственной олимпиаде по дрессировке служебных собак


Уимблдон

Россиянка Эрика Андреева вышла в финал квалификации Уимблдона



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России