103news.com
World News in Armenian
Январь
2020

ՀՀ օրնհերգի չհեռարձակման համար վարչական վարույթ չի հարուցվի

0

Այսօր՝ հունվարի 9-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հեռուստառադիոընկերությունների կողմից Ամանորի գիշերը ՀՀ օրհներգը չհեռարձակելու հարցը:

Նիստի ընթացքում Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է, որ զանգվածային լրատվության միջոցներում և համացանցում օրեր շարունակ քննարկումների առիթ էր հանդիսացել Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռուստառադիոընկերությունների կողմից Ամանորի գիշերը չհեռարձակելու հարցը:

Միաժամանակ նշելով, որ Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից թվով 8 հեռուստաընկերություններում (Արմենիա, Արմնյուզ, Ա-TV, Երկիր Մեդիա, Կենտրոն, Նոր Հայաստան, 5-րդ ալիք, Շանթ) իրականացրած մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ Ամանորի գիշերը ՀՀ օրհներգը հեռուստառադիոընկերությունների կողմից չի հեռարձակվել, որով խախտվել է օրենքի պահանջը:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի (Հոդված 4, 1-ին կետ, գ)ենթակետ) Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռարձակվում է ՀՀ տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից անկախ սեփականության ձևից՝ Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո: Օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև այն փաստը, թե համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի 60-րդ հոդվածի՝ իրավախախտման համար ինչ տուգանք է կիրառվում, սակայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՄԱՄՈւԼԻ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ

հետո Հայաստանի Հանրապետության օրհներգը չհեռարձակելու համար տուգանք նախատեսված չէ:

Արդյունքում ստացվում է, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված է, որ սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն, իսկ թե որ օրենքով սահմանված կարգով և որ մարմինն է լիազորված այն կատարելու նշված չէ, այսինքն առկա է օրենսդրական անորոշություն:

Քննարկելով առկա բոլոր փաստերը Հանձնաժողովն արձանագրել է, որ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի խախտում, սակայն ղեկավարվելով Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող օրենսդրությամբ Հանձնաժողովն իրավասու չէ կիրառել պատասխանատվության միջոցներ:

Հիմք ընդունելով վերը նշված հանգամանքները և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով, 36-րդ հոդվածով, 44-րդ հոդվածի 1-ին մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշել է վարչական վարույթ չհարուցել, բայց միաժամանակ դիմել հեռուստառադիոընկերություններին՝ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված դրույթները պահպանելու պահանջով (http://tvradio.am/wp-content/uploads/2020/01/Orhnerg-1-A.pdf):

The post ՀՀ օրնհերգի չհեռարձակման համար վարչական վարույթ չի հարուցվի appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин: московская система долголетия – выражение благодарности горожанам старшего возраста





Москва

Социальный фонд оказывает помощь эвакуированным жителям Курской области


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин: Обновим все городские поликлиники



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Концерт

Концерт в "Крокус Экспо" охраняют росгвардейцы




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

СТОЛИЧНЫЙ ГЛАВК РОСГВАРДИИ ВЗЯЛ «ЗОЛОТО» НА ЧЕМПИОНАТЕ ОКРУГА ПО ВОЕННО-СПОРТИВНОМУ МНОГОБОРЬЮ

Росгвардейцы приняли участие в обеспечении безопасности футбольных матчей в Москве

СТОЛИЧНЫЙ ГЛАВК РОСГВАРДИИ ВЗЯЛ «ЗОЛОТО» НА ЧЕМПИОНАТЕ ОКРУГА ПО ВОЕННО-СПОРТИВНОМУ МНОГОБОРЬЮ


ATP

Медведев пожаловался на применение Hawk Eye на турнире ATP в Пекине



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Социальный фонд оказывает помощь эвакуированным жителям Курской области



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России