Մադրիդի «Ռեալ»-ը 11-րդ անգամ դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր
Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին»։ Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Զիդանի թիմն առավել դիպուկ գտնվեց՝ հաղթելով 4-1 հաշվով։
«Ռեալի» կազմում դիպուկ հարվածներ իրացրին Դանի Կարվախալը, Ռոդրիգոն, Լուկա Մոդրիչը և Սերխիո Ռամոսը։ «Աթլետիկոյից» դիպուկ էր միայն Կիրան Տրիպիեն։ Նշակետից վրիպեցին Սաուլն ու Տոմաս Պարտին։ Վերջինիս հարվածը հետ մղեց Տիբո Կուրտուան։
«Ռեալը» իր պատմության մեջ 11-րդ անգամ է նվաճում Իսպանիայի սուպերգավաթը։