Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 3200 քմ տարածք
Հունվարի 12-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Մասնավորապես`
Արագածոտնի մարզի Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ 300 քմ,
Արարատի մարզի Դալար գյուղում՝ 1000 քմ,
Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում՝ 1500 քմ,
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 400 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: