Добавить новость
103news.com
World News in Armenian
Январь
2020

Քաղաքական ճնշումները պարտադիր չէ, որ լինեն ստալինյան ռեպրեսիաներ, ՍԴ դատավորների մասին օրենքը քաղաքական ճնշում է՝ օրենսդրորեն ձևակերպված, ուղղակի խայտառակություն. Լարիսա Ալավերդյան

0

Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող ամբողջ գործընթացն ի սկզբանե կրում էր ոչ իրավական բնույթ և սա է պատճառը, որ այդ թեմայով ցանկացած լուր, թեկուզ հերքված, թվում է համոզիչ: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի երկու դատավորի նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից նեղ անձնական բնույթի տեղեկություններ հավաքագրելու մասին մամուլում շրջանառվող լուրերին:

«Եթե նախկինում այս գործընթացն ու հակաիրավական այդքան քայլերը չլինեին, ապա հնարավոր է, որ հերքումը բավարար լիներ՝ ամեն ինչ լավ է ասելու համար: Եթե հաստատվեն լուրերը, որ դատավորներին հետևում են և այլն՝ ուղղակի աննախադեպ է: Զուտ անձնական կյանքին վերաբերող, այսպես կոչված ապացույցները, պատիվ չեն բերում նման գործողություններ իրականացնող մարմիններին»,–ասաց Լարիսա Ալավերդյանը և հավելեց, որ այս ամենն առնվազն հակաիրավական է, իսկ բարոյական առումով՝ անընդունելի. ուղղակի խայտառակություն է, վերջապես, սա բնութագրում է երկրի վիճակը:

«Այս ամբողջ գործընթացը հետ է մղում մեզ, ուղղակի տապալում է այն նվաճումները, որոնք ունեցել ենք: Եթե կան մարդիկ, որոնք ոչ թե չարամտորեն են այս ամենն անում, այլ իրենց թվում է, որ կարելի է հակաիրավական մեթոդներով հասնել ինչ-որ նպատակի, ապա չարաչար սխալվում են»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 168.am-ը տեղեկություն էր տարածել, որ Սահմանադրական դատարանի դատավորներից երկուսի հանդեպ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, հրաժարական ներկայացնելու ուժեղ ճնշում կլինի՝ փորձելով հասնել նրան, որ նրանք հրապարակավ հայտարարեն, թե «կամովին» օգտվում են վաղ կենսաթոշակի օրենքից:

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում հերքել էր տեղեկությունը, որ Սահմանադրական դատարանի երկու դատավորի նկատմամբ ՀՀ ոստիկանության 7-րդ վարչությունը նեղ անձնական բնույթի տեղեկություններ է հավաքագրել:

Հիշեցնենք նաև, որ Hraparak.am-ի՝ կառավարության աղբյուրի փոխանցմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների հարցով գաղտնի ժողով է հրավիրել, որին մասնակցել են իրավապահ կառույցների ղեկավարները: Ըստ աղբյուրի՝ Փաշինյանը մեկ շաբաթ ժամանակ է տվել ուժայինների ղեկավարներին՝ հանձնարարելով ազատվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից ու իշխանության համար անցանկալի մյուս վեց դատավորներից:

«Սահմանադրական դատարանի» մասին օրենքում փոփոխություններ կատարելը, որով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ յոթ դատավորներին ժամկետից շուտ ուղարկել թոշակի և մինչև պաշտոնավարման տարիքը լրանալը կենսաթոշակ վճարել, Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ քաղաքական ճնշում է ՍԴ դատավորների նկատմամբ:

«Երբ ասում են քաղաքական ճնշումներ, պարտադիր չէ, որ լինեն ստալինյան ռեպրեսիաներ: Ճնշումները լինում են ամենատարբեր ձևերով: Այդ իմաստով պետք է ասեմ, որ Սահմանադրական դատարանի դատավորների մասին այս օրենքի ընդունումը ևս քաղաքական ճնշում է, այսպես ասած, օրենսդրորեն ձևակերպված»,- ասաց նա:

Անդրադառնալով ՍԴ նկատմամբ տևական ժամանակ կատարվող գործողություններին և քաղաքական իշխանությանը զսպող գործոններին՝ Լարիսա Ալավերդյանը նշեց. «Այս իշխանությունը եկել է ամբոխավարության ալիքի վրա և կարող է իրեն համարել անսխալ այնքան ժամանակ, քանի դեռ ամբոխը չի բարձրացնում իր ձայնը: Տվյալ դեպքում, քաղաքական լիդերների հոգեբանական նկարագիրն այնպիսինն է, որ անգամ այն դեպքում, երբ կարծես՝ սպառվել են բոլոր զգուշացումները, նրանք շարունակում են նույն ճանապարհը»:

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման, իրավական պետություն կայացնելու հարցում միջազգային հանրության հետ մեծ հույսեր չի կապում:

«Միջազգային հանրությունը նման հարցերին երբևէ ակտիվ չի մասնակցել: Իրենց մեր տարածաշրջանում հետաքրքրում է Արցախի հիմնահարցը, մնացած հարցերում իրենք թույլ են տալիս անել այն, ինչ ցանկանում են: Կարծում եմ՝ երկրի ներսում գրագետ, մտածող խավը պետք է իր ձայնն ինչ-որ ձևով վերջապես բարձրացնի, անպայման չէ, որ հարյուր հազարներով լինի: Հակառակ դեպքում, այս ճանապարհը մեզ տանում է դեպի ճահիճ, և ոչ թե իրավական պետության կայացման»,- նշեց իրավապաշտպանը:

Թե ինչու են նախկինում և ներկա իշխանությունների կառավարման շրջանում պաշտոններ զբաղեցրած անձանցից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ու մյուս դատավորները հայտնվել իշխանության թիրախում՝ Լարիսա Ալավերդյանը պայմանավորում է հետևյալով.

«Ովքեր համաձայնվում են նոր իշխանությունների գործելաոճին, քաղաքականությանը,  անգամ հին իշխանության ներկայացուցիչներից՝ մնում են: «Կա այդպիսի պատմական, միջազգային պրակտիկա, տվյալ դեպքում ՀՀ գլխավոր դատախազը, որին ճանաչում եմ որպես գրագետ իրավաբանի, նա, փաստորեն համաձայնվում է այն քաղաքականությանը և ոճին, որը բնորոշ է նոր իշխանություններին: Ովքեր չեն համաձայնվում և կարողանում են դա անել բավականին երկար, խոսքը ՍԴ-ի դատավորների մասին է, նրանք հայտնվում են մի իրավիճակում, երբ նրանց նկատմամբ ճնշումներն ավելի ու ավելի են խորանում՝ ստանալով տարբեր ձևեր»,- ասաց նա:

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ գլխավոր հարցն այս համատեքստում այն է, թե ինչու իշխանությունը չի ցանկանում ունենալ անկախ Սահմանադրական դատարան:

«Ի՞նչ պատվեր պետք է լինի, որին դիմադրելու են այս դատավորները, դա է ամենամեծ հարցը: Արդյո՞ք դա վերաբերում է այս կամ այն միջազգային պայմանագիրը Սահմանադրական ճանաչելուն՝ չեմ կարող ասել, կարող եմ մնալ ենթադրությունների դաշտում»,- նշեց իրավապաշտպանը:





Губернаторы России
Москва

Собянин рассказал об экскурсиях на предприятия для школьников





Москва

Совладельцы инвестгруппы "Русские фонды" отправлены под домашний арест


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Тимати

«Впервые за пять лет я прерву молчание»: рэпер Тимати объявил о возвращении на сцену




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Депутат МГД Киселева назвала санкции ЕС поводом для поздравлений

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства

Ростелеком: Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»


Юлия Путинцева

Юлия Путинцева выиграла турнир в Бирмингеме



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Подписчикам Инго Экосистемы стало проще помогать людям



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России