Գյումրիում բախվել են Chevrolet-ն ու Seat-ը. Chevrolet-ն հայտնվել է մայթին. shamshyan.com
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շահումյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչ՝ 24-ամյա Ավետիք Միլիտոսյանի վարած Chevrolet մակնիշի 36 GL 375 համարանիշի և Շիրակի մարզի Կրաշեն գյուղի բնակիչ՝ 29-ամյա Սաբունիկ Սողոյանի վարած Seat մակնիշի 35 FR 438 համարանիշի ավտոեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Բախման հետևանքով Chevrolet-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։