Добавить новость
103news.com
World News in Armenian
Январь
2020

Զինված ուժերում մահացության դեպքերի տվյալների շուրջ հանրային քննարկումների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը

0

2020 թ. հունվարի 10-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հետեւյալի մասին. «2019 թվականին ՀՀ և ԱՀ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 22 տոկոսով: ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019 թ. ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 20-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ինը տեղի է ունեցել զինվորական …

The post Զինված ուժերում մահացության դեպքերի տվյալների շուրջ հանրային քննարկումների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը appeared first on ԳԱԼԱ.

2020 թ. հունվարի 10-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հետեւյալի մասին. «2019 թվականին ՀՀ և ԱՀ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 22 տոկոսով: ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019 թ. ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 20-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ինը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում»:

Ներկայացնելով դիտարկումները՝ դատախազի խորհրդականը նշել է. «ԶՈՒ-երում մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ նվազել են 14-ով կամ 22 տոկոսով: Կտրուկ՝ 18-ով կամ 47 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը:

Հատկանշական է, որ 2018 թ. համեմատ նախորդ տարվա ընթացքում գրեթե կիսով չափ (7-4) նվազել են հրադադարի ռեժիմի խախտմամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցներից զինծառայողների զոհվելու դեպքերը, 4-ով կամ 36.4 տոկոսով՝ զինվորական ծառայության հետ կապված ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքերը: Նվազել են նաև զինծառայության հետ կապված դժբախտ պատահարներից, ավտովթարներից, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով առաջացած մահվան դեպքերը:

Ընդհանուր առմամբ վերջին տարիներին արձանագրվում է ՀՀ և ԱՀ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի էական նվազման կայուն միտում. եթե 2017 թ. արձանագրվել է 76 դեպք, իսկ 2018 թ.՝ 63, ապա 2019թ․՝ արձանգրվել է 49 դեպք, ինչը փաստում է, որ 2017 թ. համեմատ 2019 թ. զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 35.5 տոկոսով»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զինված ուժերում մահացության դեպքերի վերաբերյալ վիճակագրական եւ նկարագրական տվյալները հավաքագրում է 2010 թվականից: Մահացության դեպքերը զինված ուժերում տարբերակվում են ըստ երկու մեծ ենթախմբերի՝ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով եւ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի: Անկախ այն հանգամանքից, թե զինծառայողը զինվորական ծառայության վայրում է մահացել, թե ոչ՝ մենք դիտարկում ենք որպես զինված ուժերի կորուստ, քանի որ բոլոր զինծառայողներն ընդգրկվում են զինված ուժերի թվաքանակում: Ավելին՝ այն դեպքերը, երբ զինծառայողը մահանում է ավտովթարի կամ, ինչպես որոշ դեպքերում է նշվում, ինքնասպանություն գործելու միջոցով՝ տանը, դրանք նույնպես համարում ենք զինված ուժերի մարդկային կորուստ, քանի որ միայն նախաքննությունը կարող է վերջնական եզրակացություն տալ, թե արդյոք զինվորական ծառայությունից դուրս մահվան դեպքը պայմանավորված է զինծառայության հետ կապված հանգամանքներով, թե՝ ոչ:

Այսպիսով՝ զինված ուժերում մահվան դեպքերը Կազմակերպության կողմից հաշվարկվում են զինվորական ծառայության մեջ գտնվելու հանգամանքով, եւ որեւէ պատճառաբանություն ընդունելի չի կարող լինել մահվան դեպքերի մասին չհայտնելու համար, որոնք արձանագրել ենք բազմիցս:

Անդրադառնալով վիճակագրական տվյալներին՝ ներկայացնում ենք 2010-2019 թթ. տեղի ունեցած մահացությունները՝ ըստ Կազմակերպության եւ  պաշտոնական եւ այլ ոչ պաշտոնական տվյալների.

Ինչպես տեսնում ենք, առնվազն 5 դեպքի վերաբերյալ 2019 թ․-ին հրապարակում չի եղել:

Ինչ վերաբերում է մահացությունների պատճառներին՝ կարող ենք փաստել, որ 2019 թ. ընթացքում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում նախորդ տարվա համեմատ ընդհանուր մահվան դեպքերը նվազել են 22 %-ով:

Ըստ առանձին պատճառների՝ պատկերը հետեւյալն է.  հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահվան դեպքերը՝ 3-ով (43%-ով), դժբախտ պատահարները՝ 5-ով (29%-ով), ավտովթարները նվազել են 2-ով (12%-ով), ինքնասպանությունները՝ 1-ով (9%-ով), առողջական խնդիրների եւ սպանությունների, այդ թվում՝ դիտավորյալ եւ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով մահացությունների թիվը մնում է անփոփոխ:

Դիտարկելով ներկայացված ամբողջ ժամանակահատվածը՝ կարող ենք նկատել, որ հրադադարի հետեւանքով մահացության ամենաքիչ թիվը գրանցվել է նաեւ 2013 թվականին /հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահվան դեպքեր՝ 5, ինքնասպանություններ՝ 8, սպանություններ՝ 5 /, այդ թվում՝ դիտավորյալ եւ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով, ավտովթարներ՝ 4, առողջական խնդիրներ՝ 4, ականի պայթյուն՝ 1, դժբախտ պատահար՝ 1, անհայտ պայմաններում մահացություն՝ 2:  2011 եւ 2014 թվականների դեպքերը տե՛ս աղյուսակ 2-ում/:

Նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ զինված ուժերում գրանցված մահացությունների «պատմական մինիմումի» վերաբերյալ՝ արձանագրենք, որ 2019 թվականի համեմատ ավելի քիչ մահացություններ գրանցվել են նաեւ 2011, 2013, 2014 թվականներին։

Այնուամենայնիվ, բացի վիճակագրական տվյալներից, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ զինված ուժերում թավշյա հեղափոխությունից հետո իրականացված փոփոխություններին:

Բացի հրապարակային ներկայացված՝ զինծառայողների հագուստի եւ սննդի որակի, մարտական հերթապահության վայրերում կենսաապահովման եւ անվտանգության պայմանների բարելավման ուղղությամբ գործողություններից՝ զինված ուժերում զինվորական կարգապահության, կանոնադրային հարաբերությունների պահպանման, առողջապահության վիճակի, գնումների բնագավառում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության արդյունավետության բարձրացման ուղղությամբ որեւէ հայեցակարգի, ռազմավարության վերաբերյալ քայլեր չեն կատարվել: Նման պայմաններում նույնիսկ մահացության թվի նվազման պատկերը չի կարող համարվել տարիներ շարունակ զինված ուժերում արձանագրված համակարգային խնդիրների լուծման համարժեք ցուցանիշ: Հաշվի առնելով, որ նույնիսկ 2013 թվականին վարչական մեծ ջանքերի գնով հաջողվել էր պատմական նվազագույնի հասցնել մահերի թիվը՝ 31 հոգի (պաշտոնական՝ 30 հոգի), այդ փաստը երաշխիք չհանդիսացավ հետագա տարիներին մահացության թվի կտրուկ աճ գրանցելու համար, որը պայմանավորված էր զինված ուժերում համակարգային փոփոխությունների իրականացման եւ զինված ուժերի նկատմամբ արդյունավետ  քաղաքացիական վերահսկողության բացակայությամբ:

Ավելորդ չենք համարում նշել, որ զինված ուժերում մահացության դեպքերով քննության արդյունավետությունը նույնպես ապահովված չէ, եւ մահվան դեպքերի պատճառների  վերացման ուղղությամբ համակարգային մոտեցումները շարունակում են մնալ չձեւակերպված եւ չկատարված:

Ըստ տարիների՝ մահվան պատճառների` կից փաստաթղթում։

 

The post Զինված ուժերում մահացության դեպքերի տվյալների շուրջ հանրային քննարկումների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин: Для московских школьников провели свыше 400 экскурсий на предприятия





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о новых стандартах системы соцзащиты в Москве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Николай Цискаридзе

«Признала, что мы были правы»: Николай Цискаридзе раскрыл тщательно оберегаемую тайну между Анастасией Заворотнюк и Петром Чернышевым




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Депутат МГД Киселева назвала санкции ЕС поводом для поздравлений

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства

Ростелеком: Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»


Анна Калинская

Калинская оценила выход в финал турнира в Берлине и вспомнила о Синнере



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Более 15 зданий поликлиник отремонтируют на юго-востоке Москвы



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России