Добавить новость
103news.com
World News in Armenian
Январь
2020

Բոլոր մանկապարտեզները պետք է լինեն ներառական. Երևանի թիվ 92 մանկապարտեզի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Սոցապ նախարարությանը պարզաբանում է ներկայացրել

0

Երևանի թիվ 92 մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հղվող անհարկի շահարկումների առնչությամբ նախարարությունը հարկ է համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ: Այս մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:

Նախ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սկզբունքային դիրքորոշումն է, որ բոլոր մանկապարտեզները պետք է լինեն ներառական և հաշմանդամություն ունեցող երեխաների՝ վաղ մանկության կրթության իրավունքը պետք է իրացվի ոչ թե հատուկ հաստատության կամ խմբերի ձևաչափով, այլ իբրև նախադպրոցական կրթության կազմակերպման ընդհանուր ձև։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախադպրոցական հաստատությունները, հիմնականում, համայնքային պատկանելության ոչ առևտրային կազմակերպություններ են, սա առաջին հերթին համայնքի պարտավորությունն է՝ ապահովել նախադպրոցական կրթության հասանելիությունն ու մատչելիությունը բոլոր երեխաների համար։ Հարկ ենք համարում հիշեցնել, որ այս նպատակով համայնքներն օժտված են անհրաժեշտ լիազորություններով և գործիքներով, ինչպես, օրինակ, համայնքային բյուջեներից համապատասխան միջոցները, սուբվենցիոն ծրագրերը և այլն։

Երևանի թիվ 92 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հատուկ խմբերի ֆինանսավորման առնչությամբ հայտնում ենք, որ այն 2019 թվականի ընթացքում իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նշված ՀՈԱԿ-ի՝ դրամաշնորհային մրցույթով այդ ծառայությունների տրամադրման համար ընտրվելու արդյունքում՝ հստակ ժամկետով։ Մասնավորապես, ՀՈԱԿ-ի հետ կնքված է եղել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր, որում հստակ ամրագրված է եղել դրա գործողության վերջնաժամկետը՝ 31.12.2019 թ., և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրացրել է իր պայմանագրային պարտավորությունները մինչև դրանց ժամկետի ավարտը:

Հարկ ենք համարում անդրադառնալ նաև պայմանագրի գործողության ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների։ Օրինակ՝ ՀՈԱԿ-ի կողմից ներկայացված կատարողականների համաձայն՝ չնայած այն հանգամանքին, որ ծրագիրը ՀՈԱԿ-ի կողմից ներկայացված հայտով և կնքված պայմանագրով նախատեսված է եղել 23 երեխայի համար, համապատասխան ծառայություն մատուցվել է ամսական միջինում 15 երեխայի: 2019 թվականի տարեսկզբից թերի կատարողականի վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գրավոր և բանավոր դիմել է ՀՈԱԿ-ին՝ պարզաբանումներ ստանալու համար, սակայն որևէ հիմնավոր պարզաբանում չի ստացվել, ավելին՝ ստացվել են տարաբնույթ բողոքներ մանկապարտեզում մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ (առկա են նաև բազմաթիվ հրապարակումներ զանգվածային լրատվամիջոցներում)։

Նախարարությունը նաև իր սկզբունքային անհամաձայնությունն է հայտնել ներառական կրթության կազմակերպման ձևի հանդեպ՝ խնդրահարույց համարելով նախաներառականության կիրառվող մոտեցումը։ Այս խնդիրների մասին դեռևս 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նախարարության կողմից գրավոր տեղեկացվել են թե՛ Երևանի քաղաքապետարանը, թե՛ ՀՈԱԿ-ը։ Տարվա ընթացքում նախարարության աշխատակիցները մի քանի հանդիպումներ են ունեցել ՀՈԱԿ-ի աշխատակիցների և ծնողների հետ՝ նաև բանավոր պարզաբանելով նախարարության դիրքորոշումը։

Բացի այդ, 2019 թ. բազմիցս հայտարարվել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող ծառայությունների տրամադրումն իրականացվելու է բացառապես մրցութային կարգով՝ տարբեր կազմակերպությունների և համայնքների հետ համագործակցությամբ:

2020 թվականի բյուջետային հայտի կազմման ընթացքում նախարարությունը որդեգրել է երեխաներին ուղղված ներառական ցերեկային ծառայությունների՝ ողջ հանրապետությունում ընդլայնման գործընթաց և դրա շրջանակներում, հավատարիմ մնալով այս սկզբունքին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2019 թ.-ի վերջին կազմակերպել և իրականացրել է ավելի քան 138 դրամաշնորհային մրցույթ՝ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում, այդ թվում՝ երեխաների ցերեկային և հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների մատուցման նպատակով:

Հարկ է նշել, որ մրցույթների արդյունքում երեխաներին ուղղված ծառայություններ կգործեն նաև այն համայնքներում, որտեղ մինչ այս դրանք չեն եղել։ Մրցույթները բաց են եղել բոլոր հավաստագրված կազմակերպությունների համար, սակայն վերոնշյալ ՀՈԱԿ-ը դրանցից որևէ մեկին մասնակցության հայտ չի ներկայացրել:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերահաստատում է Հայաստանի Հանրապետության՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի սկզբունքներին հավատարիմ լինելը և ընդգծում հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաների՝ համայնքում ապրելու և ներառվելու իրավունքի կարևորությունը՝ առանց մեկուսացման (բացառման)։

Նախարարությունը հարկ է համարում հիշեցնել, որ նախադպրոցական հաստատությունները չեն գտնվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում, իսկ նախարարությունն իր կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար չունի նախադպրոցական կրթության կազմակերպմանն առնչվող գործառույթներ։

Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով թիվ 92 մանկապարտեզին, որը հունվարի 8-ից դռները փակել է ներառական կրթություն ստացող երեխաների առաջ, ֆեյսբուքում գրառում էր կատարել: Նա գրել էր, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր անելիքը չի տեսնում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին փողոցում թողնելու խնդրում և հարցը տեղափոխել է քաղաքապետարանի դաշտ.

«Այս խնդրին վստահաբար քաղաքապետը ծանոթ է: Թիվ 92 մանկապարտեզը հունվարի 8-ից դռները փակել է ներառական կրթություն ստացող երեխաների առաջ: Որովհետև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դադարեցրել է մանկապարտեզի թվով 23 հատուկ խնամք ապահովող աշխատակիցների ֆինանսավորումը»,-գրել էր պատգամավորը:





Губернаторы России
Москва

Собянин оценил объем поддержки создателей импортозамещающей продукции





Москва

Экологи «Россети Центр» и «Россети Центр и Приволжье» показали высокий профессионализм на Всероссийском конкурсе


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин оценил объем поддержки создателей импортозамещающей продукции



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Алла Пугачёва

Замок Пугачевой в деревне Грязь оценили в 11 млн рублей




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Инвестор построит физкультурно-оздоровительный комплекс в Северном Медведкове

«Объединяем Россию!». Как столица отметит День молодёжи

СберСтрахование жизни выступила партнёром международной олимпиады по страхованию


Юлия Путинцева

Юлия Путинцева выиграла турнир в Бирмингеме



Новости Крыма на Sevpoisk.ru


Арина Соболенко

В Беларуси отреагировали на неожиданное решение Арины Соболенко



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России