Նոր iPhone 12 շարքի սմարթֆոնները կգործեն գերարագ mmWave 5G տեխնոլոգիայով. վերլուծաբան
Ամերիկյան Apple ընկերության iPhone սմարթֆոնի հաջորդ շարքը կգործի գերարագ mmWave 5G տեխնոլոգիայով, ինչի մասին հայտնել է ընկերության՝ սպասվող նորույթների գծով առաջատար վերլուծաբաններից մեկը՝ Մին Չի Կուոն:
Ինչպես նշում է macrumors.com-ը, տվյալ մասնագետի կանխատեսումները գրեթե միշտ համընկնում են իրականությանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ mmWave 5G տեխնոլոգիան հնարավորություն կտա կարճ ժամանակում չափազանց մեծ ծավալով տեղեկություն փոխանցել:
MmWave-ով համալրված մոդելները հասանելի կլինեն հինգ շուկաներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Հրվ. Կորեայում և Միացյալ Թագավորությունում: Ինչ վերաբերում է կապի 5G ցանց չունեցող երկրներին, ապա այդտեղ սմարթֆոնների 5G գործառույթները հավանաբար կապաակտիվացվեն:
Աղբյուրը հավելել է, որ ընկերությունը sub-6GHz և sub-6GHz-plus-mmWave մոդելները կներկայացնի 2020թ. երկրորդ կեսին, մինչդեռ առաքումը կսկսվի տարեվերջին:
Daily Mail-ն իր հերթին հավելում է, որ ընկերությունը ներկայացնելու է 7 տարբեր մոդել, որոնք կմիավորվեն iPhone 12 շարքում: