Եղվարդի հիվանդանոցի տնօրենը հանդիպում է Կոտայքի մարզպետարանի ներկայացուցչի հետ․ եղվարդցիները շարունակում են ծննդատան փակման դեմ բողոքի ակցիան (տեսանյութ)
Եղվարդի հիվանդանողի բակում շարունակվում է Եղվարդի բնակիչների բողոքի ակցիան։ Նրանք պահանջում են չլուծարել Եղվարդի ծննդատունը։ Նշենք, որ այս պահին հիվանդանոցի տնօրենը հանդիպում է Կոտայքի մարզպետարանի ներկայացուցչի հետ։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 13-ին, Եղվարդի հիվանդանոցի բուժաշխատողները և եղվարդցիները դարձյալ բողոքի ակցիա էին անում՝ ընդդեմ ԱՆ՝ Եղվարդի ծննդատունը փակելու որոշման։