«Արսենալ»-ը բողոքարկել է Օբամեյանգի որակազրկումը
«Արսենալը» բողոքարկել է Պիեր Էմերիկ Օբամեյանգի որակազրկումը: Այս մասին հայտնում է Armsport-ը` հղում անելով Sky Sports-ին:
«Քրիսթալ Փելասի» դեմ խաղում (1:1), Օբամեյանգը լուրջ վնասվածք էր հասցրել մրցակցին և կարմիր քարտի արժանացել: Գաբոնցին ստիպված կլինի բաց թողնել երեք հանդիպում:
Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը փորձում է ամեն գնով փոխել այդ որոշումը: Նշվում է, որ «Արսենալի» բողոքարկումը կքննարկվի հունվարի 15-ին:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա հարձակվողն անցկացրել է 22 հանդիպում և դարձել 14 գոլի հեղինակ: