«Ֆեյսբուք»-ում «Սահմանադրական բարեփոխումներ» էջը ԱՆ-ի կողմից չի ստեղծվել և առնչություն չունի նրա հետ. ԱՆ-ն հորդորում է Սահմանադրական բարեփոխումների մասին տեղեկություններին ծանոթանալ իրենց կայքէջից
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում առկա «Սահմանադրական բարեփոխումներ» էջը Արդարադատության նախարարության կողմից չի ստեղծվել և Նախարարության հետ որևէ առնչություն չունի: Այս մասին տեղեկանում է Արդարադատության նախարարությունը:
Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է հետևել Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջին կամ «Արդարադատության նախարարություն» ֆեյսբուքյան էջին: