Եթովպիայում Աստվածահայտնության տոնի ժամանակ 10 մարդ է մահացել, ևս 100-ը վիրավորվել է
Եթովպիայի հյուսիսային Գոնդեր քաղաքում Աստվածահայտնության տոնակատարության ժամանակ փլուզվել է հարթակը, որտեղ գտնվել են հավատացյալները, ինչի հետևանքով մահացել է առնվազն 10, վիրավորվել 100 մարդ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով տեղի բժիշկներին:
Նշվում է, որ երկրի հնագույն մայրաքաղաք Գոնդերում Աստվածահայտնության տոնակատարությունն ամենաճանաչվածն է Եթովպիայում, որին ամեն տարի մինչև մեկ միլիոն մարդ է մասնակցում:
Աստվածահայտնությունը կամ «Թիմքատը», որն ամհարերենից թարգմանաբար նշանակում է «Մկրտություն», լայնորեն նշվում է Եթովպիայի ուղղափառ քրիստոնյա համայնքի կողմից:
2019-ին ՅՈւՆԵՍԿՕ-ն Աստվածահայտնության եթովպիական տոնակատարությունը ներառել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: