Добавить новость
103news.com
World News in Armenian
Январь
2020

Նոր չափանիշներ՝ «նոր Հայաստանում». ի՞նչ է մոգոնել իմքայլականը

0

ԱԺ-ն այսօր ընդունեց իմքայլական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է պետական տարբեր գերատեսչությունների ղեկավարների խորհրդականների տարիքային ցենզը 30-ից իջեցնել 25-ի, իսկ նվազագույն աշխատանքային փորձի ցենզը՝ 5-ից 3-ի:

Խորհրդարանում քննարկման առակա դարձած նախագիծը, որին պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել, և որի վերաբերյալ Կառավարությունն առարկություններ չէր ներկայացրել, ակնհայտորեն կասկածելի նպատակներով առաջ քաշված պրոյեկտ է, որը հարվածի տակ է դնում պետական կառավարման ողջ համակարգը, և չափազանց մեծ է հավանականությունը, որ դրա կյանքի կոչման արդյունքում այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել համապատասխան ոլորտում գլխավորապես հեղափոխությունից հետո ու դրա արդյունքում, ոչ թե կստանան իրենց լուծումներն, այլ է՛լ ավելի կխորանան ու կքայքայեն՝ չնայած առաջին հայացքից խորհրդականի պաշտոնը ոմանց կարող է այնքան էլ կարևոր չթվալ:

Առհասարակ պետք է արձանագրել, որ «նոր Հայաստանում» խորհրդականների, օգնականների ինստիտուտը հայտնվել է յուրատեսակ հոգեվարքի մեջ. բարձրաստիճան ղեկավարությունն, ակնհայտորեն թերագնահատելով օգնականների ու խորհրդականների մատուցած ծառայությունների նշանակությունը, անլրջացնում է այդ համակարգն ու  վերածում ծաղրուծանակի: Խորհրդականների ու օգնականների փոփոխությունը, նշանակում-ազատումը հաճախ այնքան ակնթարթորեն է տեղի ունենում, այնքան «սպոնտան», որ չես էլ հասցնում հասկանալ՝ ով էր այս կամ այն պաշտոնյայի խորհդրականը, կամ այսուհետ ով է կատարելու այս կամ այն բարձրաստիճանի օգնականի գործառույթները (օրինակ՝ դեռ նախորդ տարվա ամռանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր օգնական Անետա Բաբայանին հանկարծ որոշել էր ազատել պաշտոնից ու տեղում նշանակել  խորհրդականի պաշտոնում): Նույնատիպ խնդիրներ կան, թերևս, նաև ավելի բարձր մակարդակներում…

Որո՞նք կարող են լինել կոնկրետ իմքայլական պատգամավորի կողմից առաջ քաշված նախագծի պատճառներն ու հետևանքները:

Պատճառը պարզ է՝ փորձը՝ պետական կառավարման համակարգը հնարավորինս հագեցնելու «հեղափոխական» կադրերով՝ անկախ այն հանգամանքից, թե դա ինչ ազդեցություն կարող է թողնել աշխատանքի արդյունավետության վրա: Համակարգը յուրայիններով լցնելն իշխանությունների համար կարևոր է առաջին հերթին քաղաքական-վարչական ռեսուրսի հզորացման տեսանկյունից, ինչն էլ, իր հերթին, կարևորվում է՝ նախևառաջ ելնելով իշխանությունների հանդեպ հասարակական տրամադրությունների բացասական փոփոխությունից: Իրականում  քաղաքական իշխանությունների ժամանակային լիմիտը բավական սուղ է, և հարկավոր է հնարավորինս արագ գեներացնել համապատասխան շերտ՝ հետո դրա վրա հենվելու, այն քաղաքական կապիտալիզացիայի ենթարկելու համար. հեղափոխական հրապարակներից ու բարձր ամբիոններից հնչած խոստումների իրականացումը գործնականում հնարավոր չէ, ուստի՝ այս իրավիճակում սեփական իշխանավարումը երկարաձգելու համար իշխանություններին մնալու է զարտուղի ճանապարհների բստրումը, որի դրսևորումներից մեկն էլ, թերևս, «25 տարեկան խորհրդականների մասին» օրենքն է:

Ինչպես հայտնի է, միառժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստերից մեկում խոսել էր հեղափոխությանը ցուցաբերվող ներհամակարգային դիմադրության ու դրան վերջ տալու իր պատրաստակամության մասին:  Նա դա հայտարարել էր, ըստ էության, առաջին հերթին արդարացնելու իր թիմի աշխատանքի ոչ բավարար արդյունավետությունը՝ փորձելով անլուծելի մնացած խնդիրների մեղավոր հռչակել «սևերին», որոնք իբր կան նաև պետական կառավարման համակարգում ու այն էլ շատ:  Աներկբա է, որ նմանատիպ նախագծերը փորձելու են հանրությանը մատուցել նաև որպես «հեղափոխությանը ցույց տրվող դիմադրությունը» կոտրելուն միտված կարևոր քայլ, այնինչ իրականում այդ ամենով իշխանությունները փաստացի թուլացնելու են պետությունը՝ պետական օղակները վերածելով կատարյալ բուտաֆորիայի:

2018-ի նոյեմբերն էր, երբ վարչապետը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով հանրությանը տեղեկացրեց, որ ստեղծվում է կադրային բանկ. տարբեր ոլորտի որակյալ մասնագետներ հնարավորություն  էին ձեռք բերում իրենց որակական հատկանիշների մասին տեղյակ պահել գործադիր մարմնին, իսկ պահանջներին բավարարելու դեպքում  էլ՝ աշխատանքի անցնել որևէ գերատեսչությունում: Չնայած դիմումների ու, ինչպես ասում են՝ ռեզյումեների պակաս այս ընթացքում չի նկատվել, սակայն  այդ ճանապարհով կառավարությունում աշխատող անձանց թիվը ցայսօր էլ մնում է խիստ սահմանափակ, և դա ոչ թե այն պատճառով, որ Հայաստանում բավարար թվով  կադրեր չկան, այլ, թերևս, պայմանավորված նորհայաստանյան սպեցիֆիկայով: Իշխանություններն ի սկզբանե առաջնորդվել են  այն հայտնի սկզբունքով, որն առաջնային է հռչակում յուրային, իսկ այս դեպքում քայլարած լինելու գործոնը, որի առաջմղմանն  է ծառայելու հենց իմքայլական պատգամավորի ներկայացրած նախագիծը:

Մինչդեռ իշխանությունները կարող էին գնալ միանգամայն այլ ու շատ ավելի վստահելի ճանապարհով՝ պրոֆեսիոնալ կադրերի վրա հենվելու ու նրանց աշխատանքի արգասիքը կապիտալացնելու ուղիով, ինչը, փաստորեն, չարվեց: Իշխանությունները վախեցա՞ն, թե՞ պլաններն էին այլ, դժվար է ասել, բայց այն, որ կուտակցված հարցերի պատասխանները պետք է փնտրել ոչ թե դրսում, այլ՝ կառավարության շենքում, կասկած լինել չի կարող:

Արմեն Կարեյան





Губернаторы России
Москва

Собянин: Уровень безработицы в Москве будет снижен до 1,2 процента к 2030 году





Москва

Преимущества карты строек жилых и промышленных объектов в России


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о масштабной программе празднования Дня молодежи в Москве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Джиган

Блогерша Водонаева заявила, что у старшей дочери Джигана нет харизмы




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Объединяем Россию!». Как столица отметит День молодёжи

Компания «КЕНГУРУ.ПРО» стала лучшим производителем спортивного оборудования

Новичок ярославского «Локомотива» сыграет в гала-матче в Москве


Хуберт Хуркач

Хуркач о реванше со Зверевым: «В голове сидел тот матч в финале United Cup»



Новости Крыма на Sevpoisk.ru


Game News

There is an early power up in Elden Ring: Shadow of the Erdtree that basically turns the game into Sekiro, but the description is so vague I didn't realize how good it was until 40 hours later



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России